ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 8

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի: Խուճապի մի մատնվեք, վճռական գործեք և այդժամ բաց չեք թողնի վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորությունը: Օրը կուրախացնի լավ նորություններով ու հնարավորություններով: Պետք է արագ գործեք, և դա ձեզ դուր կգա, ձանձրանալու ժամանակ չի լինի:

Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց կարոտել էին: Պատասխաններ կգտնվեն վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դուք հրաշալի իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմարավետ ու հանգիստ օր է: Նոր գործեր ստանձնելուց առաջ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Ճիշտ է, ինչ-որ մեկը անպայման ձեզ կդրդի արագ ու ավելի վճռական գործել, բայց նման խորհուրդներին հետևելու անհրաժեշտություն չկա: Ձեր հաջողությունը ձեզանից չի փախչի:

Հնարավոր է վերադառնաք հին նախասիրություններին, որոնք հիմա ավելի մեծ ուրախություն կպարգևեն: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնք նախկինում հաճախ են ուրախացրել ձեզ: Հարմար օր է և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերությունները վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեր առաջ խելամիտ նպատակներ դրեք, և ամեն ինչ հրաշալի կդասավորվի: Ցավոք, օրը հարմար չէ մեծ գործերի համար: Փոխարենը ավելի հասարակ բաներից լավ գլուխ կհանեք: Օգնականներ գտնելն էլ ավելի հեշտ կլինի, հին ծանոթները հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Օգտակար կլինի մտովի անցյալի իրադարձություններին վերադառնալը, դրանք վերլուծելը, գլուխ հանելը, թե ինչն եք սխալ արեք, իսկ ինչում եք ճիշտ եղել: Հնարավոր է, դուք հասկանաք, թե ինչպես կարելի է ուղղել ավելի վաղ գործած սխալները: Այստեղ շտապելու կարիք կա. հիմա բարենպաստ պահ է, իսկ ավելի ուշ իրավիճակը կարող է փոխվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի է հանգստանալու և ուժերը վերականգնելու, հաճելի ժամանակ անցկացնելու համար: Իսկ եթե շատ եք ուզում նոր, հետաքրքիր ու բարդ բան ստանձնել, համզովեք, որ դրա համար բարենպաստ պահը եկել է: Լավ է սպասեք իրադարձությունների հաջող ընթացքին, քան պայքարեք անհաջողների դեմ:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները. զրույցների համար թեմաներ ու բոլորին հետաքրքրող գործեր կգտնվեն: Դուք նրբանկատ և շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր հակված են նեղանալ դատարկ բաների պատճառով, ամենաանմեղ նկատողությունների մեջ էլ իրենց համար վիրավորական ինչ-որ բան գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է. աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք կկարողանաք դրանից օգտվել: Առավոտյան արժե ապագայի ծրագրեր կառուցել, զրուցել մարդկանց հետ, որոնք կարող են օգնել ձեզ դրանք կյանքի կոչելու հարցում: Դուք շատերին կկարողանաք գրավել ձեր գաղափարներով, իսկ ընդհանուր գործը կօգնի ամրապնդել հարաբերությունները, մոռանալ հին տարաձայնությունների ու վեճերի մասին:

Օրվա երկրորդ կեսին իրադարձությունների բարենպաստ ընթացքը կօգնի կյանքի կոչել մտածածը: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվել, վճռական ու հաստատակամ լինել: Չի բացառվում՝ ստիպված լինեք ռիսկի դիմել, ինչը զուր չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-ինչ անսպասելի իրադարձություններ կարող են խախտել ձեր կյանքի սովորական ընթացքը, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք: Օրը հաճելի անակնկալներով, հետաքրքիր գաղափարներով լի կլինի, որոնց իրագործումը կարող է մեծ դրական փոփոխությունների սկիզբ դառնալ: Դուք կաշխատեք արագ գործել, և դա լավ է: Իսկապես, ժամանակը վատնել պետք չէ:

Երբեմն տարաձայնություններ կառաջանան ընտանիքի անդամների և մյուս մտերիմների հետ, բայց դուք արագ կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելու ձևը: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Բոլորը կուրախանան, ոչ ոք չի ուզենա վիճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն անգամ չէ, որ շրջապատողների հետ հարաբերությունները թեթև ու ներդաշնակ կդասավորվեն: Հնարավոր են տարաձայնություններ մանրուքների պատճառով: Բայց չարժե դրա պատճառով վշտանալ: Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ դուք իրերին տարբեր կերպ եք նայում: Կարևոր է, որ ձեզ հաջողվում է իրար չնեղացնել, պահպանել փոխադարձ հարգանքն ու համակրանքը: Երեկոյան ամեն ինչ կհարթվի:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: Երբեմն կկասկածեք՝ արդյոք արժե գումարը ծախսել գեղեցիկ, բայց անօգուտ իրերի վրա: Ինտուիցիան կհուշի, որ արժե: Այն չի սխալվի. այդ իրերը երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի: Եթե այսօրվա համար շատ գործեր եք ծրագրել, արժե նկատի ունենալ, որ հազիվ թե կարողանաք դրանք բոլորը հասցնել: Այնպես որ՝ օգտակար կլինի առաջնահերթություններ դնելն ու ամենաշտապից և կարևորից սկսելը: Կարող եք հույս դնել ընկերների վրա. նրանք կողքին կլինեն ու հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը կառույգացնի ձեզ, դրական հույզեր կտա: Շատ բան կախված կլինի ձեր ընկերակցությունից: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք սիրում են իմպրովիզներ անել ու համարձակ փորձարկումների դեմ ոչինչ չունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կյանքում կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, նոր նպատակների ու ծրագրերի հարցում որոշակիություն մտցնելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ. դուք լավ կհասկանաք՝ ինչ եք ուզում և կլսեք ներքին ձայնին, այլ ոչ թե կողքից խորհուրդներին:

Հնարավորություն կունենաք հաջող գնումներ անել կամ շահավետ ներդնել գումարը: Նշանի որոշ ներկայացուցիչներ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Մտածածը կյանքի կոչելու համար հարմար պահը հետո կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանեք ու դատարկ բաների պատճառով խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կզարգանա, երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դու ինքներդ էլ սխալներ չեք անի, ուրիշներին էլ կօգնեք խուսափել դրանցից:

Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերը լավ լուրերով կգան: Չի բացառվում՝ առանց հրավերի հյուր գա հին ծանոթը, որին վերջերս շատ էիք կարոտում: Հնարավորություն կունենաք քննարկել կարևոր հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Օգտակար ու հետաքրքիր զրույցներ շատ կլինեն և կարևոր չէ՝ խոսքն անձնական գործերի, աշխատանքի, թե ապագայի ծրագրերի մասին կլինի: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չեք գտել: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը, կաշխատեն հարթել հարաբերությունները:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դրանք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք: Օրը հարմար է իմիջային փորձարկումների համար: Կարող եք անսովոր իրեր գնել. դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք մեծ հաջողությունների հասնել, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Դրա համար պիտի ջանքեր գործադրեք, բայց դուք կիմանաք, որ դրանք զուր չեն եղել և վճռական կստանձնեք գործը: Օգնություն կառաջարկեն հին ընկերները և մյուս մարդիկ, որոնց լավ գիտեք: Մի հրաժարվեք, նույնիսկ եթե վստահ եք, որ ինքնուրույն էլ գլուխ կհանեք. միասին ավելի ուրախ կլինի:

Հավանական են չծրագրված ծախսեր: Ծախսած գումարի համար շատ մի զղջացեք, այդ ծախսերը զուր չեն լինի: Իսկ ահա գումարը պատքով տալ պետք չէ. հազիվ թե այն ճիշտ ժամանակին վերադարձնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular