ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում տարվա ընթացքում կտեղադրվեն արագ կառուցվող տներ՝ կենսական նշանակության բոլոր պայմաններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել սոցիալական ու բնակարանային ծրագրերի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ՝ ԱՀ պետական լիազոր մարմինների ղեկավարների ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ:

Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68,000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ: Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Երկրի ղեկավարի կողմից բարձրացված հիմնական խնդիրը, սակայն, բնակարանային ապահովման հարցն էր: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, և այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջիկա օրերին վերջնականացնել ցանկերը և ներկայացնել պետական լիազոր մարմիններ: Նախագահն ընդգծել է, որ բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով, իսկ դրանցում տեղավորված ընտանիքներին կտրվեն տնտեսական գործունեության համար միջոցներ:

Պետական, բարեգործական և աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաև կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք կունենան կենսական նշանակության բոլոր պայմանները:

Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ կառավարության գործուն ջանքերի՝ կարճ ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել Հանրապետության ենթակառուցվածքների գերակշիռ մասը, որոնց մեծ մասն ամբողջությամբ ավերվել էր թշնամու հրթիռահրետակոծության հետևանքով: Նախատեսվում է նաև միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման, ոռոգովի հողատարածքների քանակի ավելացման և գյուղատնտեսական աշխատանքների խրախուսման մեծածավալ ծրագրերի իրականացում»։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular