ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկիրը գտնվում է պատերազմի մեջ, իսկ երկրի ղեկավարներից մեկը Լոնդոնում է, մյուսը՝ Սեւանում ինքնամեկուսացված․ Զարուհի Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ունենք երկրի նախագահի ու վարչապետի նոր տիպ` քաղաքական խաչագողեր, նրանք հերքում, ոչնչացնում են պետական իշխանություն բանեցնելու առաքելությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

««Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։»

Խաչագողի հիշատակարանը՝ Րաֆֆի

Ունենք երկրի նախագահի ու վարչապետի նոր տիպ` քաղաքական խաչագողեր, նրանք հերքում, ոչնչացնում են պետական իշխանություն բանեցնելու առաքելությունը։ Ունենք նաեւ օրենսդիրներ, որոնք ունակ չեն ինքնուրույն գործել:

Երկիրը գտնվում է պատերազմի մեջ, իսկ երկրի ղեկավարներից մեկը Լոնդոնում է, մյուսը՝ Սեւանում ինքնամեկուսացված:

Նոր տիպի քաղաքական խաչագողերի թեզն է գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին «խաղաղասեր» եւ «անփոխարինելի» հռչակելը:

Նոր տիպի քաղաքական խաչագող նիկոլը իրեն իրավունք է վերապահում «գաղափարների» պարագլուխ ու թարգման հանդիսանալ, իսկ մյուսը` քաղաքական խաչագող արմենը, ճգնաժամը լուծողի դերում հանդես գալ:

Երկուսն էլ դեռ գործում են, բայց ակնհայտ է նաեւ, որ սրտները դողով սպասում են:

Նոր տիպի քաղաքական խաչագողների սպասարկուները եւ հենարանը՝ շողոքորթ «սեւ ագռավներն են»:

Շողոքորթ «սեւ ագռավները», որոնք դեռ հանդուրժում են նոր տիպի քաղաքական խաչագողերին ամենաշատը դողալու առիթ եւ հիմք ունեն: Դուք պատերազմի սկզբից կատարել եք «սեւ ագռավների» դերը, սակայն ուշ չէ, ունեք հնարավորություն դառնալու «սպիտակ ագռավ»:

Դուք հաստատապես տեղյակ եք եւ տիրապետում եք նիկոլի ու արմենի կողմից կատարված եւ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունների մասին։

ՀՀ ԱԱԾ տնօրեն եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ դուք պարտավո՛ր եք գործել:

Հանցագործությունը պարտակելը հանցագործություն է:

Զգուշացեք, գալո՛ւ է օրը՝ ավերակները վերականգնվելու են, առողջանալու եւ ապրելու ենք բարոյական կյանքով:

Մենք` ազգի կառուցող, առողջ եւ բարոյական հատվածը իր գործը անելու է»,- ասվում է հայտարարության մեջ։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular