ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը նոր հայտարարություն է արել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ այս պահին Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ են իրականացվում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի ու Իրանի հետ կկարողանա օգտվել Նախիջևանով անցնող նոր տրանսպորտային միջանցքից։

Ավել վաղ Ադրբեջանն առաջարկել էր Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել։  Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը դրական են գնահատել գաղափարը։ Ալիևը կարծում է, որ տրանսպորտային միջանցքի բացումը կհանի Նախիջևանը արգելափակումից, միաժամանակ նոր տրանսպորտային զարկերակ կբացվի։

«Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության մեջ։ Այդ պատճառով միջանցքն անպայման կկառուցվի, ինչը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի։  Այդ ճանապարհից կօգտվի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Այդ ճանապարհը հատուկ նշանակություն կունենա բազմակողմանի համագործակցության համար», - ասել է Ալիևը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսակապի ժամանակ։

Մինչդեռ Արցախի մասին հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը նոր միջանցքի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular