ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարմանահրաշ աղջիկը 2 անգամ է ծնվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հղիության 16-րդ շաբաթվա ընթացքում Մարգարետ Բոմերն իմացել էր, որ պտուղը լուրջ խնդիր ունի՝ պոչուկի տերատոմա: Դա ուռուցք է, որն աճում է պտղի պոչուկին եւ կարող է լրջորեն խանգարել նրա զարգացմանը:

Texas Children’s Fetal Center-ի ղեկավարներից բժիշկ Դարելլ Քասը նշում է, որ նման ուռուցք հանդիպում է 35 000 երեխաներից մեկի մոտ: Երբեմն այն գրեթե անվնաս է, երեխան նորմալ ծնվում է, եւ ուռուցքը կարելի է հեռացնել արդեն ծնվելուց հետո: Երբեմն ուռուցքը սկսում է «ծծել» պտղի արյունը, որպեսզի կարողանա ինքնուրույն աճել: Բայց այդ արյունը պետք է նաեւ պտղին, որպեսզի աճի եւ զարգանա: Այդպիսով՝ պտղի եւ ուռուցքի միջեւ կենաց-մահու պայքար է գնում:

«Երբեմն ուռուցքը հաղթում է այդ պայքարում: Երեխայի սիրտը չի դիմանում կրկնակի ճնշմանը, եւ պտուղը արգանդում մահանում է»,- բացատրում է բժիշկը:

Հենց նման բան էր տեղի ունենում Մարգարետի երեխայի հետ: Ուռուցքն աճում էր, եւ պտուղը թուլանում էր:

Ուրիշ բժիշկներն առաջարկում էին ընդհատել հղիությունը, սակայն բժիշկ Քասը եւ նրա թիմն այլընտրանք առաջարկեցին՝ վիրահատել պտղին նախքան ծնվելը:

5 ժամ տեւած վիրահատությունը կատարել էին հղիության 23-րդ շաբաթվա ընթացքում: Այդ պահին ուռուցքն արդեն ավելի մեծ էր, քան պտուղը: Բժշկի խոսքով՝ բուն ուռուցքը հեռացնելու համար իրենց պետք է եղել 20 րոպե, իսկ մնացած ժամանակն անհրաժեշտ էր «անվնաս» պտղին հասնելու համար՝ կտրել արգանդը, հանել պտղաթաղանթը, ընդ որում առանց վնասելու մորն ու երեխային եւ թույլ չտալով նրան «ծնվել»:

Վիրահատության ժամանակ պտղի սրտի աշխատանքը դանդաղել էր, գրեթե կանգ առել: Նրա կյանքը պահում էր սրտաբանը, որը դեղեր էր ընտրում Լինլի անունով աղջկա համար:

Ուռուցքը հեռացնելով՝ վիրաբույժները պտուղը վերադարձրել են արգանդ եւ կարել այն:

Հղիության մնացած շաբաթները Մարգարետը անկողնում է անցկացրել՝ դժվարությամբ հասնելով մինչեւ 36 շաբաթականի: Հունիսի 6-ին Լինլի Հոուփը լույս աշխարհ էր եկել 2-րդ անգամ, արդեն վերջնական, կեսարյան հատումով: Նրա քաշը մոտ 2.5 կգ էր:

Երեխային տարել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նրա վիճակը գնահատելիս պարզվել էր, որ ամեն բան նորմալ է, երեխան առողջ է: Անհրաժեշտ էր միայն հեռացնել ուռուցքի մնացած մասը: Նոր վիրահատությունը կատարել էին, երբ աղջիկը 8 օրական էր: Մի քանի շաբաթից նա դուրս էր գրվել:

նյութի աղբյուրն՝ NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular