ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաէքսցենտրիկ Դոնալդ Թրամփը․ ո՞վ է նա։ Մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարիքը՝ 70 տարեկան
Ֆինանսական կարողությունները. Forbes-ի և Bloomberg-ի վարկածներով՝ 3 միլիարդ, իսկ ըստ Թրամփի՝ մոտ 9 միլիարդ: Հիմնական բիզնեսը՝ շինարարություն, սակայն նրա The Trump Organization-ը զբաղվում է գրեթե ամեն ինչով՝ սկսած գեղեցկության մրցույթներից մինչև սեղանի խաղերի կազմակերպում: Բիզնես-իմպերիայի հիմնադիրները եղել են Թրամփի տատիկ Էլիզաբեթն ու նրա հայրը:

Քաղաքական կարիերան
Երբեք ոչ մի քաղաքական պաշտոն չի զբաղեցրել ու չի մասնակցել ոչ մի ընտրության, չնայած 1980-ականներից սկսած անընդհատ խոսում էր երկրի նախագահ կամ Նյու-Յորքի նահանգապետ դառնալու ցանկության մասին: Այս տասնամյակների ընթացքում Թրամփը 3 անգամ փոխել է կուսակցական պատկանելությունը. սկզբում նա Հանրապետական կուսակցության կողմնակից էր, այնուհետև Ռեֆորմների կուսակցությանը սկսեց սատարել, 2001-ից 2008թթ. դեմոկրատ էր, իսկ 2008թ․-ին վերադարձել է հանրապետականների մոտ: 2011թ. Թրամփը 5 ամսով իրեն անկուսակցական է հայտարարել, իսկ հետո նորից անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը:

Առաջադրվելու ուղին
Հանրապետականների օրակարգում թեկնածության ֆավորիտ կարող էր լինել ցանկացած մեկը՝ բացի Թրամփից: Դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ արդեն կար կարծիք, որ «ձվաձև» կաբինետի աթոռի համար պայքարելու են Հիլլարի Քլինթոնն ու Ջեբ Բուշը: Թրամփի առաջադրումը բոլորը կատակ էին համարում, սակայն Թրամփի պոպուլիստական հռետորաբանությունը և նրա կտրուկ, սկանդալային արտահայտությունները ներգաղթի, ավանդական քաղաքական գործիչներից ձանձրացած ընտրողների վերաբերյալ, ինչպես նաև մրցակիցների ճակատագրական ու բազում սխալները տվեցին իրենց արդյունքները: Սկզբում նախագահական մրցավազքից հրաժարվեց Ջեբ Բուշը, իսկ հետո նույնը արեցին Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը և Ջոն Քեյսիկը: Նրանցից ոչ ոք չկարողացավ Թրամփի համար ապահովել արժանի մրցակցություն դեբատների ժամանակ:

Նախընտրական ծրագրի կարևոր կետերը
Մեքսիկայի սահմանի վրա պատ կառուցել, դադարել ձգտել այլ երկրներում քաղաքական ռեժիմների փոփոխության, հաղթել «Իսլամական պետությանն» այնպես, ինչպես դա ԱՄՆ-ն արել էր «սառը պատերազմի» դեպքում, ավելացնել մայրության արձակուրդի տևողության ժամկետը, ստեղծել 25 մլն աշխատատեղ, պաշտպանել զենք կրելու իրավունքը:

Հարկային առաջարկներ
Հարկերից խուափելու ելքերը փակել, հարկային առավելություններ ստեղծել ընտանիքների համար, պակասեցնել ընկերությունների հարկերը, համոզվել, որ հարկահանությունը չի վնասում բիզնեսին: Էքսպերտները Քլինթոնի և Թրամփի նախընտրական ծրագրերը հակապատկերներ են համարել: Հանրապետականը առաջարկում է իջեցնել հարկերը քաղաքացիների բոլոր խավերի համար, և ինչպես գրում է Forbes-ը, Թրամփը առաջարկում է պակասեցնել հարկերը 6,2 տրիլիոն դոլարով առաջիկա 10 տարիների ընթացքում:

Ներգաղթի նկատմամբ վերաբերմունքը
Թրամփը բազմիցս է նշել Մեքսիկայի հետ սահմանի վրա պատ կառուցելու մասին, ընդ որում՝ անել դա Մեքսիկայի հաշվին: Նա խոսել է մուսուլմանների ներգաղթի վտանգավորության մասին և պնդում է, որ աշխատատեղերը առաջնահերթ պետք է բաժին հասնեն ամերիկացիներին և ոչ թե եկվորներին: Միլարդատերը խոստանում է մաքսիմալ խստացնել սահմանային վերահսկողությունը, զրկել ներգաղթյալներին սոցիալական նպաստներից և չեղարկել Բարաք Օբամայի բոլոր այն օրենքները, որոնք թուլացնում են անօրեն ներգաղթյալների պատասխանատվությունը:

Քարոզարշավի գլխավոր ձախողումը
Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո դեբատների ժամանակ Թրամփը հայտարարեց, որ երբեք չի ոտնձգել ու չի համբուրել որևէ կնոջ՝ առանց նրա համաձայնության: Ձախողում էր նաև 11 տարվա վաղեմության այն ժապավենը, որտեղ Թրամփը հայհոյում է կանանց: Այս դեպքերից հետո Թրամփից մասսայաբար երես էին թեքում նրա հովանավորներն ու ազդեցիկ հանրապետականները: Մնացած հարվածները, այդ թվում՝ ոչ կոմպետենտության ու հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրանքները Թրամփը գրեթե անցավ հաղթահարեց:

Սիրում են նրա համար, որ...
Ուղղամիտ է, նման չէ ավանդական քաղաքական գործչի, ծայրահեղ պահպանողական է և ցանկանում է Ամերիկային վերադարձնել երբեմնի փառքը: Թրամփն ասում է այն, ինչը շատերն են մտածում, բայց չեն համարձակվում արտահայտել: Համարվում է, որ նա արտահայտում է ԱՄՆ բնակչության այն հատվածի շահերը, որին բոլոր մյուս քաղաքական գործիչները չեն անդրադառնում:

Քննադատում են նրա համար, որ...
Նրա քաղաքական մրցակիցների կարծիքով՝ Թրամփը չունի բավականաչափ որակ ու փորձառություն երկիրը ղեկավարելու համար։ Նա շուտ բռնկվող է՝ գլխավոր զորահրամանատար լինելու և ԱՄՆ ատոմային զինանոցը ղեկավարելու համար: Թրամփի հայացքները բացահայտ ռասիստական են համարվում (նա լավ հայտնի է ամերիկյան ծայրահեղ աջերի շրջանում), իսկ նրա՝ ներգաղթյալներից մեկուսանալու առաջարկները համարվում են վտանգավոր:

Հարաբերությունները Ռուսաստանի հետ
Թրամփը բազմիցս է ասել, որ լեզու կգտներ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդգծել է, որ ծանոթ չէ Ռուսաստանի նախագահի հետ անձամբ, և չի կարող ասել՝ ինչպես կընթանան գործերը: Նա կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, և քննադատում է Օբամային Պուտինի հետ լեզու չգտնելու համար: Սակայն, ընդհանուր առմամբ, ո՛չ իր ելույթներում և ո՛չ էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ Մոսկվայի հետ հարաբերություններին նա երբեք կարևորություն չի տվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular