ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դերասանությունն է քոնը, ոչ թե պոլիտիկան, թող զբաղվի իր դերասանությամբ». Շուռնուխ համայնքի ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ լրացավ Շուռնուխ համայնքում թշնամու կողմից վիճելի որակված  12 տների բնակիչներին տրված վերջնաժամկետը:

168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց. «Երեկ վերջինը ես դուրս եկա թաղամասից, այնտեղ մնացին ռուս խաղաղապահները, մեր սահմանապահ տղաները,  ու այսօր ժամը 12-ին այդտեղից արդեն  իրենք էլ դուրս կգան ու արդեն ճանապարհի վերևի հատվածում կկանգնեն: Այսինքն՝ ճանապարհին կկանգնի ռուս խաղաղապահը, ճանապարհի վերևի հատվածում՝ իր ծառայությունը կկատարի մեր սահմանապահ զորքը»:

Մեր խնդրանքով Հակոբ Արշակյանն անդրադարձավ նաև դերասան Գնել Սարգսյանի՝ Շուռնուխի ճանապարհին արված ֆեսյբուքյան ուղիղ եթերին, որում, ներկայացնելով առկա իրավիճակը, նա մասնավորապես նշում է. «Հարցուփորձ արել ենք. շատ երիտաասարդներ չեն հիշում, ու իրենք ասում են, որ մեր մեծերը ասում են, որ՝ հա՛, այդտեղ եղել են թուրքերի տներ»:

Շուռնուխ համայնքի ղեկավարը նշեց, որ այսօր է ամբողջությամբ լսել այդ ուղիղ եթերը.

«Եթե ինքն ասում է՝ ես անցնում եմ Շուռնուխի միջով, ինքը կարող էր, չէ՞, 3 րոպե կանգներ՝ իր հարցերին, որոնք ուղղված էին ինձ, տեղում պատասխանները ստանար: Էդ որ ասում է՝ էսպես են ասում-էնպես են ասում, փոքրերը չեն հիշի, մեծերի ասելով՝ էսպես է, թող կանգներ, ես այն քարտեզները իրեն ցույց տայի՝ որը որից հետո է, նոր էլի գնար՝ դերասանություն աներ: Ու մեկ էլ՝ որ արդեն հասավ Որոտանի հատվածին, ասում է՝ էստեղ ռուսներն են, էս էլ՝ թուրքերն են, արագ անցանք, ինչի՞ արագ  քշի, եթե ասում ես՝ վախենալու չի:

Բա եթե վտանգավոր չի, տղա՛, ասում ես՝ չորրորդ անգամ է՝ ես գնում եմ, գալիս եմ, գյուղապետը էսպես է ասում, էնպես է ասում, ինչո՞ւ Շուռնուխով անցնելուց չկանգնեց՝ այդ հարցերը տար ինձ, ես իրեն ինչ պետք էր, կպատասխանեի:

Ամո՛թ է, դերասանությունն է քոնը, ոչ թե պոլիտիկան, թող զբաղվի իր դերասանությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular