ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր նպատակը ամբողջական տարածքային կապ ունենալն է. նրանք մեծ պրոյեկտներ ունեն. Տ. Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հիմնական խնդիր՝ իր վրայից գցել իրավիճկի ողջ պատասխանատվությունն ու մեղավորությունը, որը նա փորձում է  իրարից տարանջատել: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Դա կլինի բանակի հրամանատարությունը, կլինեն նախկինները, կլինի հասարակությունը, թե մեկ այլ խումբ, ինքը փորձում է իր վրայից արածի պատասխանատվությունը մաքրել: Սակայն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջական պատասխանատվություն է կրում ոչ միայն պատերազմի վերսկսման, այլ ժամանակին դա չկանխելու եւ  ամենավերջում մեր պետության, ժողովրդի, Արցախի համար նման ողբերգականփաստաթուղթ ստորագրելու համար: Այդ փաստաթղթի ստորագրումից կարճ ժամանակ նց պարզ դարձավ, որ իրականում մեր կորուստները շատ ավելի շատ են լինելու, քան այդ փաստաթղթում գրվածն է: Դա նաեւ տարածքային կորուստներն են: Այդ հայտարարությունից հետո դրանում չնախատեսված որոշ տարածքներ եւս անցան Ադրբեջանին: Արցախում դա Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն էին եւ Դիզափայտ լեռը, որը ռազմավարական նշանակության բարձունք էր, իսկ Հայաստանում արդեն Որոտանի եւ Շուռնուխի հետ կապված հարցերն էին: Նախկին Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանները եռակող հայտարարությամբ Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ չէին: Իսկ ռազմական գործողությունների ընթացքում, դրանց մի մասը, այդ թվում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը պետք է գտնվեր ՀՀ վերահսկողության տակ:Սակայն ավելի ուշ վարչապետը խոստովանեց, որ դրանք ընդամենը բանավոր պայմանավորվածության ներքո հանձնվել են Ադրբեջանին: Այստեղ հարց է առաջանում, թե բանավոր պայմանավորվածությունների մեջ էլ ի՞նչ տարածքներ են մտնում: Այսինքն քանի դեռ Հայաստանում իշխում է այս վարչախումբը, մենք ունենալու ենք կորուստներ»,-ասաց նա՝ հավելելով, որ հասկանալի է, որ բանավոր պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթով ամրագրելու խնդիր է առաջանալու:

«Այսինքն այսօր այն, ինչ քննարկվում է օրինակ, ԱԱԾ տնօրենի Մոսկվա այցելրի ժամանակ, վերջերս նաեւ ՌԴ փոխվարչապետն էր այստեղ, նկատելի է, որ ռուս-թուրքական, նաեւ ռուս-ադրբեջանական հարթությունում ակտիվ քննարկումներ են ընթանում Արցախի հարցով: Ցավալիորեն նաեւ արձանագրենք, որ իրականում հայկական կողմը բացակայում է այդ պրոցեսից:

Այսօր Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն տարանցիկություն կասենք, թե միջանցք կասենք, որ Հայաստանով է անցնելու, նրանք ունեն մեծ պրոյեկտներ, եւ եթե ոմանք կարծում են, որ նրանք սահմանափակվելու են միայն կոմունիկացիաների բացվելու սկզբունքով, չարաչար սխալվում են: Նրանց գլխավոր նպատակը ամբողջական տարածքային կապ ունենալն է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular