ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չելյաբինսկի սրճարանը օրագրում բարձր գնահատականներ ունեցող աշակերտներին ձրի կերակրում է շաուրմայով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
mel.fm-ն գրում է, որ Չելյաբինսկում ավտոտեխսպասարկմանը կից սրճարանի աշխատակիցները անվճար սնունդ են տրամադրում այն դպրոցականներին, որոնք այդ օրը առնվազն երեք լավ գնահատական են ստացել: Հովհաննես Հովհաննիսյանը մոտ վեց ամիս առաջ է միտք հղացել մեկ օրում երեք չորս կամ հինգ ստացած աշակերտներին անվճար շաուրմա տալ: Հիմա առաջին և երկրորդ հերթափոխից հետո սրճարանում միշտ դպրոցականների բազմություն է լինում:
 
«Ամեն ինչ իսկապես պատահաբար սկսվեց: Ես նստած էի իմ տեղում վաճառասեղանի ետևում: Երեք դպրոցական եկան, նստեցին սեղանի մոտ, և սկսեցին կոպեկները հաշվել, որպեսզի վճարեն շաուրմայի համար: Ես նայեցի դրան, ինչ-որ տհաճություն զգացի և ասացի. «Տղե՛րք, ինչպե՞ս եք սովորում»: Պատասխանն էր. «Դե, լավ: Չորս, հինգ, երբեմն երեք»: Ես ասացի. «Այսպիսով, վաղվանից, ով օրական ստանա երեք չորս կամ հինգ՝ իմ կողմից անվճար շաուրմա կստանա, նաև կստուգեմ տնային առաջադրանքները, որպեսզի գրված լինի օրագրում»,- ասել է Հովհաննեսը:
 
Եվ հիմա երեխաներն ավելի պատասխանատու են օրագրերը լրացնելու հարցում: Հովհաննեսի գործընկերները աջակցել են նրան, իսկ աշխատակիցները ստանձնել են ծախսերը: Աստիճանաբար, այլ թաղամասերի դպրոցականներ էլ են իմացել սրճարանի ակցիայի մասին: Հիմա աշակերտների ծնողները երախտագիտությամբ են լցված սրճարանի նկատմամբ, քանի որ նրանց երեխաները սկսել են լավ սովորել:
 
«Հետագայում երեխաները դրա կարիքը կունենան, և նրանք կսովորեն, թե ինչն է լավ, և դա սովորելու համար լավ է: Աստված տա, որ նրանք ինչ որ բանի հասնեն: Այդ երեխաներից շատերը չեն հավատում, որ 21-րդ դարում ինչ-որ բան անվճար են տալիս: Գալիս են օրագրերով, բայց ամաչում են մտնել,- ասել է ավտոտեխսպասարկման պետ Սամվել Պողոսյանը: «Մենք Հայաստանից ենք և այստեղ ապրում ենք ավելի քան 10 տարի: Մենք օգնում ենք մեծահասակներին և երեխաներին, որքան կարող ենք: Մեր արյան մեջ է, որ մարդը պետք է բարի լինի: Օգնեք նախ ուրիշներին, ապա մտածեք ձեր մասին: Եթե յուրաքանչյուրը միայն իր մասին մտածի, կյանքում ոչ մի բանի չես կարողանա հասնել»,- հավելել է նա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular