ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, վերականգնելու մեր հայրենիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, հողին հանձնելու զոհերի մարմինները, բուժելու վիրավորներին, վերականգնելու մեր հայրենիքը, վերամիավորվելու և կերտելու ուժեղ ապագա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Սուրբ ծննդյան խոհեր

Քրիստոսը ծնվեց և աշխարհ եկավ ի պատասխան չարի։ Նա լույսը բերեց ընդդեմ խավարի: Ընդհանրապես Քրիստոսի ծնունդը խորհրդանշում է Աստծո և մարդկանց պայքարը ընդդեմ սատանայի ու չար ուժերի։ Հետևաբար, քրիստոնեության խորհուրդը նաև աննահանջ պայքարն է։ Մենք ապրում ենք մի ամբողջ քրիստոնեական կյանք իմանալով ու գիտակցելով, որ այն բաղկացած է լինելու միայն պայքարից։

Քրիստոնեությունը նաև ուժ է։ Խաչակիրները խաչով ու սրով պաշտպանում էին այն, ինչին հավատում էին, ազատագրում էին նրանց, ովքեր կալանված էին՝ նախապաշարումներով, վախով, հուսահատությամբ։

Քրիստոնեությունը նաև միավորող ուժ է, երբ Գևորգ Ե Կաթողիկոսը համախամբեց աշխարհիկներին, զինվորականներին և ժողովրդին՝ առաջնորդելով դեպի հաղթանակ:

Այս հունվարի 6-ը մեզ համար հենց այդպիսի խորհուրդ ունի։ Մեր խաչը ծանր է, մեր գործը՝ բարդ, մեր առաքելությունը՝ արդար:

Աստված չի ուղարկում անհնարին առաքելություն, նա մեզ չի դատապարտում անկարելիության։ Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտին հասնենք՝ իրական է ու այն, ինչ դժվարությամբ պիտի անցնենք՝ տանելի է։

Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, գտնելու անհետ կորածներին, հողին հանձնելու զոհվածների մարմինները, բուժելու վիրավորներին, թիզ առ թիզ վերականգնելու մեր հայրենիքը, վերանվաճելու պետություն ունենալու մեր իրավունքը, վերամիավորվելու՝ համերաշխությամբ և կերտելու ոչ թե փխրուն, այլ կուռ, ուժեղ, անքակտելի, անսակարկելի այնպիսի ապագա, որ ոչ մեկ չկարողանա այն խլել մեր երեխաներից:

Մեր խաչը մեր ուժն է, մեր թուրը՝ հավատով օծված։

Քրիստոս ծնվեց ու հայտնվեց։

Մեզ և Ձեզ մեծ Ավետիս»։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular