Երևի «նորաթուխը» մոռացել է վիրավոր զինծառայողների հասցեին ասած իր «շեֆի» խոսքերը՝ «50 հաշմանդամ են, 50-ն էլ հաշմանդամ մեռնելու են, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել». Գևորգ Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առողջապահության ՄԱՀարարի «նորաթուխ» տեղակալը գրում է, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծռայողների հետազոտությունը, բուժումը ինչպես նաև վերականգնողական բուժումը իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում, նույնիսկ այն դեպքերում, երբ անհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում և հորդորում է համացանցում իրականացվող դրամահավաքները «խորապես ուսումնասիրել և հասկանալ նպատակները»:
Լու՞րջ... Երևի «նորաթուխը» մոռացել է վիրավոր զինծառայողների հասցեին ասած իր «շեֆի» խոսքերը՝ «50 հաշմանդամ են, 50-ն էլ հաշմանդամ մեռնելու են, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»:
Ու նման ստոր արտահայտությունից հետո, էս հող հանձնող ցինիկների խմբակը ուզում է, որ վիրավոր զինվորների հարազատները իրենց հավատա՞ն...
Ոչ ոք չի մոռացվելու՝ նույնիսկ 2-րդական պաշտոնյաները, նույնիսկ նրանց համար վազվզողները... Հերթով անդրադառնալու եմ: