ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության ծառայության աշխատակիցները 3360 զոհված զինծառայողի մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն են իրականացրել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կատարվել է ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանը, իրենց լուռ, բայց անգնահատելի աշխատանքի համար»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Թորոսյանը նշել է, որ առաջիկա օրերին գործարկվելու է երկրորդ գենետիկ անալիզատորը, որի շնորհիվ դատագենետիկական նույնականացումը կիրականացվի ավելի նոր և ճշգրիտ սարքով:

«2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերեցինք այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզատորը, որի աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում): Երկրորդ այդպիսի անալիզտարորն արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: Մինչ այդ սարքի տեղադրումը դատագենետիկական նույնականացումը իրականացվում էր հին և ոչ ճշգրիտ սարքերով:

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում պետական բյուջեի միջոցների հաշվին այս տարի տեղադրվեց նաև ժամանակակից գազային անալիզատոր արյան մեջ տարատեսակ նյութերի ճշգրիտ որոշման համար, որն անհրաժեշտ էր բազմաթիվ քրեական վարույթների համար», - գրել է նախարարը։ Նախարարն իր երախտիքն է հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանը իրենց աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է մոտ 2000 անուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular