ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանանապետը շռայլորեն փողեր է բաժանել ենթականերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գլխավոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը միայն դեկտեմբեր ամսին երեք անգամ վարձատրել է իր բոլոր ենթականերին: Երեք անգամ վճարվելու սկզբունքը հետևյալն է՝ աշխատավարձերից հետո ծառայողները համատարած պարգևավճար են ստացել, իսկ վերջում նրանց հաշիվներին փոխանցվել է աշխատավարձերի 25-30% հավելավճար, որն ավանդաբար ստանում են բոլոր ռանգի ծառայողները՝ յուրաքանչուր ամիս անխտիր:

Yerevan.Today-ի տեղեկատվությունը հերքել կամ հաստատելու փոխարեն, նույն արտոնությունից օգտված լրատվական բաժնի ծառայողը խնդրեց հարցումն ուղարկել գրավոր։ Ըստ այդմ, հայտնի չէ ո՛չ դրա հիմքերը, ո՛չ էլ պարգևավճարի՝ դեկտեմբերի բյուջեն։

Փաստն այն է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը կարող էր ճգնաժամային պայմաններում խնյողությունների գնալ, բայց նա պետության հաշվին սիրաշահել է ենթականերին: Համակարգի ներսում այն կարծիքին են, որ Վահե Ղազարյանը շռայլ է գտնվել, որպեսզի  ներսում թուլացնի լարվածությունը և կանխի հնարավոր նոր զեկուցագրերով կադրային արտահոսքը:

Ի դեպ, մի ուշագրավ տեղեկատվություն. հավելավճար+25 % պարգևավճար արտոնությունից վերադասը որոշել է զրկել բոլոր այն ոստիկաններին, որոնք դեկտեմբեր ամսին զեկուցագրերով հաջորդաբար լքեցին համակարգը և հայտարարեցին, որ իրենք ծառայում են պետական շահին և չեն պատրաստվում անձի իշխանությունը պաշտպանել (նկատի ունենալով վարչապետ Փաշինյանին):

Ի դեպ,  հրապարակային հրաժարականներ տված 15 ոստիկաններից միայն մեկի՝ Սերյոժա Ղարիբյանի ազատման դիմումն է մակագրել Վահե Ղազարյանը, այսինքն՝ մյուս բոլորը դեռևս համարվում են ծառայության մեջ գտնվողներ:

Սյուզի Բադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular