ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսինեն չի քանդել իմ ընտանիքը». Վահագն Գալստյանը` ամուսնալուծության և երեխաների հետ նոր ընտրյալի հարաբերությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դերասան Վահագն Գալստյանի և դերասանուհի Շուշան Ղազարյանի ամուսնալուծության մասին ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, սակայն վերջնական պատասխան ստացան միայն վերջերս, երբ Վահագնը լուսանկար հրապարակեց նոր ընտրյալի` 28-ամյա Լուսինեի հետ։

Սա քննարկումների տեղիք տվեց, թե զույգն ամուսնալուծվել է Լուսինեի պատճառով։  

Tert.am Life–ի հետ զրույցում Վահագնն ասաց, որ այդպես չէ և մանրամասներ պատմեց։

«Ես վաղուց եմ ամուսնալուծվել։ Թող չվերագրեն, թե իմ նոր ընտրյալը կապ ունի ամուսնալուծությանս հետ։ Նա բարոյական մարդ է, ինչպես ես։ Մարդիկ մտածում են, թե Լուսինեն տուն է քանդում։ Ուզում եմ բարձրաձայնել, որ այդպիսի բան չկա։

Ես Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից բավականին հետո։ Նա նորմալ հայուհի է։ Ես վատ եմ զգում, որ իրեն այսպիսի բաներ են վերագրում»,– ասաց դերասանը։

Վահագնը հայտնեց, որ պատրաստվում է երկրորդ անգամ ընտանիք կազմել.

«Ես ինքս ընտանիքի մարդ եմ  և չեմ պատկերացնում ինձ առանց ընտանիքի։ Ընտանիքը եկեղեցուց ուժեղ բան է։ Մարդը պետք է ընտանիքը հասկանա, որպեսզի կարողանա եկեղեցի գնալ»։

Վերջին շրջանում քննարկումներ կային, թե դերասանը կապ չունի իր երեխաների հետ։ Նա նշեց, որ երեխաների հետ մշտական կապի մեջ է։

«Նրանք ինձ հետ չեն ապրում, սակայն երեկ տղաս էր ինձ մոտ, առաջին օրը` դուստրս։

Ես ցմահ իրենց հայրն եմ, ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան,– ասաց նա ու հավելեց, որ ապագա կինն էլ շատ լավ է լեզու գտնում իր երեխաների հետ,– Շատ հիանալի է, որ Լուսինեն ու երեխաներս շատ լավ, ջերմ հարաբերություններ ունեն։ Ես հետամուտ կլինեմ, որ այդ տաքուկ անկյունը մնա։ Ես հիացած եմ իրենց շփմամբ»։

Ինչ վերաբերում է նախկին կնոջ` Շուշանի հետ հարաբերություններին` Վահագնը ասաց.

«Նա իմ երեխաների մայրն է։ Ես ոչ միտ տեղ չեմ փնովում նրան, չեմ էլ ուզում։

Ես իմ երեխաներին լուրջ եմ վերաբերում` ամեն դուստր իր հայրիկի բարոյական հայելին է, ամեն տղա իր հոր զենքը։

Ես կողմ եմ նորմալ, սոլիդ հարաբերություններին, իսկ ինչ վերաբերում է անձնականին, ամեն ինչ վերջացած է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular