ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալ Սոլեյմանիի սպանությունը դարձել է ԱՄՆ ռազմավարական սխալը. Իրանի պաշտպանության նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռազմավարական սխալ է թույլ տվել՝ սպանելով գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին, քանի որ «այդ վրիպումը մեծացրել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության գինը», փոխանցում է Tasnim-ը:

Սոլեյմանիի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Խաթամին նշել է, որ իրանցի գեներալի սպանությունը դարձել է ԱՄՆ կողմից ռազմավարական սխալ եւ վրիպում, քանի որ ժողովրդական հրամանատարի եւ նրա կողմնակիցների կորուստը չի ճնշել դիմնադրության ճակատը, հակառակը՝ միայն ամրապնդել է այն:

Իրանցի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում ստեղծել էր «ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը եւ նախատեսում էր տարիներ շարունակ պահել, որ այն ներխուժեր այլ երկրներ եւ դրանք օկուպացներ, բայց գեներալ-լեյտենանտ Սոլեյմանին եւ նրա խիզախ ուժերը տապալեցին գլոբալ ամբարտավանության ծրագրերը»:

«Տարածաշրջանի պետությունները եւ աշխարհը գիտակցում են, որ ԱՄՆ-ն նման հանցագործություն է կատարել, որ աջակցի ԻԼԻՊ-ին»,- հավելել է Իրանի պաշտպանության նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular