ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր». Վարոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիմոլո՛զ…

Ինչո՞ւ երկու տարվա մեջ Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում մարտական ստորաբաժանումներ կրճատվեցին, կրկնակի ավելացվեց ՊՆ և ԳՇ կաբինետային աշխատակիցների թիվն ի հաշիվ այդ ստորաբաժանումների ծառայողների։

 

Ինչո՞ւ է փոխվել ԶՈւ զարգացման պլանը, արդիական ու պիտանի զինատեսակների (այդ թվում ՌԷՊ և ՀՕՊ նորագույն համակարգերի) փոխարեն հնամաշ ОСА համակարգեր, անպետք СУ 30 ինքնաթիռներ ձեռք բերելու համար։

Ինչո՞ւ անգամ հիմա չի բացահայտվում «զրոյական կետից» սկսված բանակցությունների (բացահայտ ու ծածուկ) ընթացքը, որպեսզի հասկանանք փակուղու պատճառը։

Ինչո՞ւ էին Հայաստանից ՌԴ մեսիջներ ուղարկվում, թե մեզ մոտ եղանակ է փոխվել, դուք էլ պիտի հրմարվեք, ինչո՞ւ էր տարվում ուղղորդված հակառուսական քարոզչություն։

Ինչո՞ւ պատերազմի անխուսափելիության մասին այսօր խոսողները պետությունը չէին նախապատրաստում պատերազմի։

 

Ինչո՞ւ Հայաստանը չձեռնարկեց համապատասխան քայլեր, երբ դեռ ամռանը հայտնվեցին տեղեկություններ Ադրբեջանի կողմից թուրքական ԱԹՍ-ների ձեռքբերման մասին։

Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր, իսկ Թուրքիան Սիրիայի հյուսիսում Արցախ ուղարկելու համար վարձում էր գրոհայինների։

Ինչո՞ւ արդեն պատերազմի օրերին փաստացի դադարեցվեց զորահավաքի իրականացումը Հայաստանում, դադարեցվեց զորքերի համալրման գործընթացը։

Ինչո՞ւ հայտարարվեց ռազմական դրություն, բայց այն տարածվեց միայն խոսքի ազատությունն ու հավաքների իրավունքը սահմանափակելու վրա։Ինչո՞ւ էին մեզ լկտիաբար ստում պատերազմի ամբողջ ընթացքում։

Ինչո՞ւ մոգոնվեց կամավորներով կամ զանազան պետական կառույցների ջոկատներով պատերազմ վարելու անհաջողության դատապարտված գաղափարը։

Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց ավելի վաղ, ե՞րբ, քանի անգամ, ինչ առաջարկներ են ներկայացվել Հայաստանին պատերազմի ընթացքում։

Ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում տեղեկատվություն այն մասին, թե Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակված գումարներով կոնկրետ ինչ ծախսեր են արվել։

Ինչո՞ւ է մինչ այս պահը հասարակությունից դեռ թաքցվում հայկական կողմի կորուստների իրական պատկերը։

Ի՞նչ է նշանակում բանավոր ըմբռնմամբ Ադրբեջանին զիջել Զանգեկանի ու Կուբաթլուի շրջանների, այդ թվում` ՀԽՍՀ սահմաններում գտնված տարածքները»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular