ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր դուրս եկան «Իմ քայլը» խմբակցությունից և հրաժարվեցին մանդատներից

ՎԻԴԵՈ

Սեպտեմբերի 27-ին Արցախում տեղի ունեցած պատերազմից եւ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո փոփոխություններ եղան նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կազմում. Եղան պատգամավորներ, որոնք հրաժարվեցին մանդատից, նաեւ պատգամավորներ, որոնք պարզապես դուրս եկան խմբակցությունից՝ պահպանելով սակայն մանդատը:

Առաջինը խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց Վարդան Աթաբեկյանը, ում հայրը՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից է: Ապա այդ մասին հայտարարեցին Գեղարքունիքի մարզից վարկանիշային պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու համամասնական կարգով ընտրված Գոռ Գեւորգյանը:

Իսկ ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատներից եւ ովքեր են փոխարինել նրանց.

Առաջինը իր մանդատից հրաժարվեց պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որն այդպես էլ ցանկանում վարվել դեռ պատերազմից առաջ, սակայն սեպտեմբերի 27-ից հետո որոշեց մնալ իր թիմի հետ: Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվեց նոյեմբերի 25-ին. նրան փոխարինել է Գեղարքունիքի փխմարզպետ Նարեկ Գրիգորյանը:

 

Պատգամավոր Երջանիկ Հակոբյանն իր պատգամավորական մանդատից հրաժարվեց՝ Պետական եկամուտների կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար, Արգիշտի Մեխակյանը եւս. նա նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ: Իսկ ահա մեկ այլ պատգամավոր՝ Արամ Խաչատրյանը հրաժարվեց իր պաշտոնից եւ կառավարության որոշմամբ նշանակվեց Լոռու մարզպետ: Իսկ ահա Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Տիգրան Կարապետյանը հրաժարվեց իր պատգամավորական մանդատից՝ խոսք ուղղելով սյունեցիներին եւ որպես պատճառաբանություն բերելող ստեղծված իրավիճակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular