ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լինելու են անսպասելի զարգացումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

lragir.am-ը գրում է.

 ԶԼՄ-ները հրապարակել են հայկական քաղաքական «էլիտայի» ամանորյա ուղերձները, որոնք, բացի պարտադիր-նոմենկլատուրային բնույթից, այս տարեմուտին նաեւ առանձնահատուկ իմաստ են ձեռք բերում, կամ ավելի ճիշտ՝ պետք է ունենային այդպիսի իմաստ։ Պետք է արձանագրել, որ դրանք ոչ միայն չունեին այդ իմաստները, այլեւ կրկնում են նոյեմբերի 9-ից հետո հաստատված կաղապարները, եւ նման «էլիտայի» հույսին մնացած Հայաստանին 2021-ին սպասվում են նոր փորձություններ։

 

Աղետի նկարագրություններ եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու «պետքեներ»՝ համեմված վատ թաքցված երեսպաշտության համապատասխան դոզայով՝ ահա այդ ուղերձների բովանդակությունը։ Թվում է՝ ուղերձներն այլ կերպ չեն էլ լինում, սակայն այս տարին այդ առումով պետք է առանձնահատուկ լիներ քաղաքական դերակատարների համար։


Հայաստանի քաղաքական դասը մերժո՞ւմ է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը չի գործում ստորագրման պահից, եւ այս հանգամանքն աղաղակող ծավալներ է ստացել ներկայում։ Հիմա ոչ ոք արդեն չի կասկածում, որ դա ռուս-թուրքական համաձայնություն է ընդդեմ Հայաստանի՝ Արցախը Հայաստանից կտրելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու նպատակով։ Եթե այդ հայտարարությունը չի մերժվում, ինչպե՞ս է հիմնավորվում Հայաստանի հետագա զարգացումն ու վերելքը, որ խոստանում են քաղաքական դերակատարները

Նիկոլ Փաշինյանը խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման եւ անվտանգային նոր երաշխիքների ստեղծման մասին: Նրա ախոյանը՝ Վազգեն Մանուկյանը, ասում է, որ նոր բովանդակությամբ է լցնելու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բացի այդ, Մանուկյանի գլխավորած 17-ի «գաղափարական թեզերից» մեկն այն է, որ Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է։ Իսկ եթե Ռուսաստանն ու Թուրքիան միասի՞ն են։ Թե՞ չեն հավատում Վլադիմիր Վլադիմիրովիչին եւ Ռեջեփ Ահմադովիչին։

 

Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը պատերազմի ընթացքում պաշտոնապես հրաժարվել են կատարել իրենց պարտավորությունները իրենց «պատասխանատվության գոտում», եւ հայկական քաղաքական դասը չի պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտավորությունները, ողորմելի փաստարկներով արդարացնելով նրան։ Հիմա, ի՞նչ անվտանգային երաշխիքների կամ նոր բովանդակության մասին է խոսքը, Մոսկվայի առաջ նոր հնարավորություններ բացելո՞ւ։ 

Ի դեպ, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են հարաբերությունների 100-ամյակին․ հիշեցնենք, որ 1921 թ․ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային ու Բաքվին նվիրեց Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ Կարս, Սուրմալու-Արարատ, Նախիջեւան։ Հայկական քաղաքական դասը պատրաստվո՞ւմ է դատապարտել այդ պայմանագիրը, տալ քաղաքական գնահատականներ, նկատի առնելով նաեւ, որ եռակողմ հայտարարություն կոչվածը 1921 թ․ գործարքի մի հերթական հանգրվանն է, եւ ոչ ավարտը, ինչի հույս ունեն օտար անվտանգային երաշխիքների վրա մակաբուծելու հավակնություն ունեցող քաղաքական դեմքերը, որոնց ցանկությունն այդպիսով հանգում է ընդամենը «դավաճանության փայաբաժինը» ստանալուն։

Ընտրելով ռուս-թուրքական «նոր բովանդակությունը», Հայաստանը դատապարտվում է պերմանենտ հայրենազրկման ու ցեղասպանության։ Հայկական քաղաքական դասը ողբից, կապիտուլյանտությունից ու Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհակալություն հայտնելուց բացի այլ բանի ընդունա՞կ է։

Փոխարենը, հայ ժողովուրդը գիտե իր անելիքը 2021 թվականին՝ մերժել ոչ միայն իրեն պարտադրվող «հին ու նոր բովանդակությունները», այլեւ դրա պրովայդերներին Հայաստանում։ Ըստ էության, արդեն մերժել է, եւ նոր նախաձեռնությունների եւ նոր ուժերի ժամանակն է։ Այդպիսիք կան, եւ լինելու են անսպասելի զարգացումներ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular