ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ժողովուրդը դուրս է գալիս շոկից․ Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի մասնակիցները կախված են Երեւանի ստորագրությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lragir.am-ը գրում է.

ԶԼՄ-ները հայտնել են Նիկոլ Փաշինյանի Մոսկա առաջիկա այցի մասին, եւ Հայաստանում քննարկում են հարցը, թե արդյոք Մոսկվայում մտադիր են կազմակերպել ինչ որ փաստաթղթի ստորագրում Արցախի դեմ ահաբեկչական պատերազմից հետո։ Հայ ժողովուրդը դուրս է գալիս շոկից, չնայած քարոզչական ահռելի ճնշմանը դրսից ու ներսից, եւ հասկացել է՝ պատերազմը, զոհերը, զրկանքները, ավերածությունները միջոց են Ռուսաստանի ու թուրքերի համար՝ հարկադրելու Հայաստանին ստորագրել փաստաթուղթը եւ հրաժարվել սեփական իրավունքներից։

Որքան էլ անհավատալի հնչի, շրջանի բանալիները հազարամյակներով հայերի ձեռքին են։ Ներկայիս նվաճողները՝ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են խլել այդ բանալիները։

 

Վերջին տարիներին թուրքական իշխանությունները, խոսելով Հայաստանի մասին, նշում էին երկու հանգամանք՝ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանները եւ չի հրաժարվում տարածքային պահանջներից։ Այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը ոչ մի անգամ հայտարարություններ չի արել տարածքային պահանջների եւ սահմանը չճանաչելու մասին։ Երեւանը պարզապես լռում էր, իսկ Թուրքիան հասկանում էր խնդիրը ողջ խորությամբ։

Սահմանները ոչինչ են, եթե ամրագրված չեն պայմանագրերով։ 1923-ին լրանում է Լոզանի պայմանագրի 100-ամյակը, որով որոշվել են Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի սահմանները։ Թուրքիայի սահմանները որոշվել են այդ պայմանագրով, սակայն Հայաստանի հետ սահմանը, իսկ ավելի լայն առումով՝ ռուս-թուրքական սահմանը գծվել է 1921 թ․ մարտի ռուս-թուրքական պայմանագրով։

Անկարային ու Բաքվին անհրաժեշտ է Հայաստանի ստորագրությունը, Ռուսաստանի աջակցությամբ, որի «նախադեպը» Հայաստանի ներկայիս ռուս-թուրքական «սահմանազատումն» է՝ Հայաստանի տարածքով մի քանի «անվտանգության» գոտիների ստեղծման հեռանկարով։ Նրանց պետք է շրջանի բանալին, որը Երեւանում է։ 

Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են իրականացնել «կատարված փաստի» քաղաքականություն։ Բաքուն ու Մոսկվան խոսում են Հայաստանով հաղորդակցական միջանցքների մասին, շանտաժի ենթարկելով գերիների հարցով, Էրդողանն առաջարկում է շրջանային վեցնյակի բլոկ՝ Հայաստանին առաջարկելով միանալ։ Բանալին Երեւանում է, եւ Բաքվում ու Անկարայում հասկանում են՝ չեն ստանալու այն, եւ իրենց սահմանները շարունակելու են մնալ կասկածելի։

Հայ ժողովուրդը դուրս է գալիս շոկից եւ սկսում է հասկանալ, որ անհրաժեշտ է կանգնեցնել հարկադրանքի վրա հիմնված այս գործընթացը։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր իրավունքները, եթե ինքներս չհանձնենք։ Ներկայում պետք է կանգնեցնել այս ընթացքը, եւ դա պետք է անեն մարդիկ, ովքեր պարտավորություններ չունեն օտար երկրների առջեւ։ Այդ մարդիկ կան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular