ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը 2021 թվականին կարող է ուժեղացնել իր ազդեցությունը արտասահմանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
dixinews.ru-ն գրում է, որ «The Wall Street Journal»-ի մոսկովյան բյուրոյի ղեկավար Էնն Սիմոնսը կարծում է, որ 2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեծացնել իր ազդեցությունն արտերկրում: Այդ մասին լրագրողը գրել է իր հոդվածում:
 
Ըստ Սիմոնսի` 2020 թվականին Մոսկվան քայլեր է ձեռնարկել իր ազդեցությունն այլ երկրների վրա ուժեղացնելու ուղղությամբ: Մասնավորապես, միջնորդություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղություններով, ինչպես նաև բելառուսական իշխանություններին աջակցություն է ցուցաբերել զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին:
 
Ըստ Սիմոնսի` այսուհետև Ադրբեջանն ու Հայաստանը ավելի հարգալից կվերաբերեն Ռուսաստանին, քանի որ նրանք արդեն կախված են Պուտինից, որը ունակ է կանխել Հարավային Կովկասում մարտերի վերսկսումը: Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, ապա դրանք չեն բարելավվի նոր նախագահ Ջո Բայդենի օրոք, ասել է լրագրողը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular