COVID-19-ի ծանր դեպքերը կարող են տղամարդկանց անպտղություն առաջացնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆiz.ru-ն գրում է, որ COVID-19-ի ծանր դեպքերը կարող են տղամարդկանց անպտղություն առաջացնել: Այդ եզրակացությունն են արել Նովգորոդի Յարոսլավ Իմաստունի պետական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական համալսարանի ռուս գիտնականները: Ղազախստանցի գործընկերների հետ միասին մասնագետները վերլուծել են 62 տղամարդկանց հետազոտման արդյունքներ, որոնք մասնակցել են IVF սերմնաբջջի հետազոտության: Նրանց առաջին ուսումնասիրությունն իրականացվել էր փետրվար-մարտ ամիսներին, որի արդյունքում մասնակիցների մոտ շեղումներ չեն հայտնաբերել:
Երկրորդ ուսումնասիրությունն իրականացվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այդ հետազոտությամբ COVID-19-ի հակամարմիններ հայտնաբերվել են 32 կամավորների մոտ: Միևնույն ժամանակ նրանց սերմնաբջիջների քանակն ու ակտիվությունը միջինում մեկուկես-երկու անգամ նվազած է եղել:
Ուսումնասիրության երեք մասնակիցներ, որոնք տարել էին ծանր կորոնավիրուս, ընդհանրապես չեն ունեցել սերմնահեղուկ: Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե արդյո՞ք դա ժամանակավոր երևույթ է, թե մնայուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը