ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմը «ընդամենը տեղի և ժամանակի հարց է. Խրամչիխին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
argumenti.ru-ն գրում է, որ ըստ ռազմական փորձագետ և վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմը «ընդամենը տեղի և ժամանակի հարց է»: Վերլուծաբանը նշել է նաև, որ անցնող տարվա գլխավոր աշխարհաքաղաքական իրադարձությունը Անկարայի հավակնությունների սրընթաց աճն է, և այդ հավակնությունները շատ հստակ դրսևորվել են Սիրիայում և Լիբիայում, որտեղ ընթանում են մարտերը, իսկ Լեռնային Ղարաբաղում թուրքական կողմը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի մեջ:
 
Բացի այդ, Խրամչիխինը ուշադրության է հրավիրել Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման վրա: Վերջինս, Անկարայից ստանալով Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, կարող է որոշում կայացնել հարձակվել ինքնահռչակ ԴԺՀ- ի ԼԺՀ-ի վրա: Չի բացառվում, որ Կիևը հարվածներ հասցնի նաև Ղրիմի թերակղզուն, կարծիք է հայտնել փորձագետը:
 
Փորձագետը նաև կարծում է, որ Թուրքիան ի վիճակի է անդամակցել Մոլդովայի, Ռումինիայի և Ուկրաինայի այն ենթադրյալ կոալիցիային, որը կարող է ստեղծվել Մերձդնեստրի խնդրի ուժային լուծման համար: Ալեքսանդր Խրամչիխինը հայտարարել է, որ Մոսկվայի համար շատ ավելի դժվար կլինի փրկել Ռուսաստանի Դաշնությունից մեկուսացված այդ հանրապետությունը, քան Ղրիմը և Դոնբասը: Ըստ վերլուծաբանի` չնայած պաշտոնական «մեծ բարեկամությանը», փաստորեն, Ռուսաստանն ու Թուրքիան կատաղի մրցակցության մեջ են միմյանց հետ և այդ իսկ պատճառով նրանց միջև ուղղակի պատերազմը «պարզապես ժամանակի և տեղի հարց է»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular