ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի ղեկավարի ուղերձն առաջին անգամ որոշ ՀԸ–ներ չհեռարձակեցին. օրենքն ի՞նչ է սահմանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը երեկ ոչ բոլոր հեռուստաընկերություններն էին եթեր հեռարձակում։ Փաշինյանի ուղերձը ներկայացնելը բոյկոտել էին «Երկիր մեդիան», «5-րդ ալիքը», «Արմնյուզը» և «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»։

Սա չէր վրիպել շատերի աչքից և սոցցանցերում բավական քննարկումներ եղան։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` բացի «Հանրային հեռուստաընկերությունից» մյուսներն ազատ են իրենց ընտրության մեջ` եթեր հեռարձակե՞լ երկրի ղեկավարի ուղերձը, թե՞ ոչ։

«Օրենքով սահմանված է, որ ժամը 12-ին պետք է ՀՀ օրհներգը հնչի, այլ կարգավորումներ չկան։ Այսինքն` երկրի ղեկավարի ուղերձը ներկայացնել–չներկայացնելու մասին օրենքում որևէ սահմանում չկա»,–ասաց  Հակոբյանը։

Հարցին, թե հիշո՞ւմ է Հակոբյանը նման դեպք, որ երկրի  ղեկավարի Ամանորի ուղերձը եթեր չհեռարձակվի ` վերջինս պատասխանեց, որ չի հիշում որևէ նման դեպք։ Նրա խոսքով` ՀՀ անկախ պետականության տարիներին նման դեպք չի եղել` գուցե վրիպակի հետևանքով խոսքի կեսից ներկայացնեին, կամ խոտաններով եթեր գնար, բայց որպես քաղաքականության մաս այդ ելույթը չհեռարձակելու դեպք չի եղել։ Դա, ըստ Հակոբյանի, զուտ էթիկայի պատկերացումների, բարոյականության, պետականության ընկալման հարթության վրա է։

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ էր հղել ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվել էին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։

Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։ Տեսանյութը բուռն քննարկման թեմա էր դարձել։ «Հանրային հեռուստաընկերությունը»  հայտարարություն էր տարածել ու հայտնել` իրենցից արտահոսք չի եղել:

Սակայն միջադեպից հետո իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

Հավելենք միայն, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիրները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս օրերին բազմաթիվ հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular