ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայում ի՞նչ է հայտնի երեխաների մոտ COVID-19-ի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա դրությամբ ի՞նչ է հայտնի երեխաների մոտ COVID-19-ի մասին: Բոլոր առկա տվյալները հրապարակել է մանկաբուժական առաջատար պարբերականներից մեկը՝ JAMA Pediatrics-ը:

Ինչպես հաղորդում է Medportal.ru-ն, առկա տեղեկություններով՝ երեխաները նույնպես հիվանդանում են COVID-19-ով: Նրանք կարող են վարակվել ընտանիքի անդամներից, ընկերներից, ուսուցիչներից եւ այլ մարդկանցից, որոնց հետ սերտ շփվում են: Որքան բարձր է երեխայի տարիքը, այնքան բարձր է նրա մոտ հոսպիտալացում պահանջող COVID-19-ի զարգացման ռիսկը: Սակայն նորածիններն ու մինչեւ մեկ տարեկան երեխաները նույնպես ռիսկի խմբում են:

Չնայած երեխաների շրջանում COVID-19-ի հետեւանքով մահանալու հավանականությունն ավելի փոքր է, քան մեծահասակների դեպքում, որոշ երեխաներ, այնուամենայնիվ, մահանում են այդ հիվանդության հետեւանքով:

Համարվում է, որ որոշակի հիվանություններ եւ պաթոլոգիաներ ունեցող երեխաներն ավելի հաճախ են բախվում COVID-19-ի ծանր արտահայտված տեսակի հետ: Այդպիսի առողջական խնդիրներն են ճարպակալումը, բրոնխիալ ասթման, նյարդաբանական խանգարումները, սրտի հիվանդությունները, ցածր իմունիտետը եւ այլն:

Երբեմն SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ կարող է առաջանալ բազմահամակարգային բորբոքման համախտանիշ: Այդ վիճակը, որը կարելի է բացատրել՝ որպես օրգանիզմի չափազանցված արձագանք կորոնավիրուսով վարակվելու նկատմամբ, առաջանում է հիվանդությունից 2-4 շաբաթ անց: Այդ համախտանիշով երեխաներին պահանջվում է հիսպիտալացում եւ ինտենսիվ բուժում: Երբեմն դա հանգեցնում է մահվան:

Այդ համախտանիշի հիմնական սիմպտոմներն են.

  • տենց առնվազն 24 ժամվա ընթացքում;
  • ցավ որովայնում;
  • փորլուծություն;
  • ցավ պարանոցում;
  • ցան մաշկի վրա;
  • աչքերի բորբոքում;
  • հոգնածություն;
  • խախտված շնչառություն;
  • տեւական ցավ կրծքավանդակում:

Ի՞նչ պետք է անեն ծնողները:

Գիտնականները հիշեցնում են, որ նախ ծնողները պետք է  փորձեն չվարակվել կորոնավիրուսով եւ, իհարկե, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի չվարակեն երեխաներին: Այդ նպատակով խորհուրդ է տրվում հետեւել երեք պարզ կանոնի՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար լվանալ ձեռքերը:

Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս վեց ամսականից բարձր բոլոր երեխաներին պատվաստվել գրիպի դեմ: Այդ պատվաստումը պահանջվում է ամեն տարի, սակայն համավարակի ֆոնին հատկապես կարեւոր է: Ընտանիքի անդամներին խորհուրդ է տրվում պատվաստվել COVID-19-ի դեմ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular