ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 2

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ, բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Բացի այդ, ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք, մեծ ոգևորությամբ կստանձնեք գործերը, և դա կօգնի հաջողության հասնել: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք վերականգնել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց անցած տարի շատ էիք կարոտում:

երի աջակցության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ, տարօրինակ պատահարներ, հանդիպումներ, որոնց չէիք սպասում: Հնարավորություն կունենաք վերականգնել վաղուց ավարտված հարաբերությունները, որոնք այս անգամ ավելի ներդաշնակ կդասավորվեն: Հավանական են անսպասելի հրավերներ: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք լինել այնպիսի վայրերում, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:

Օրվա երկրորդ կեսն անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև գնումներ անելու համար, օրինակ՝ տան համար օգտակար իրեր ձեռք բերելու:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-2743&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչինչ մի հետաձգեք: Եթե գործերն օրվա առաջին կեսին ստանձնեք, շատ բան կհասցնեք անել: Դուք գաղափարներ կունենաք, որոնք ամենայն հավանականությամբ դուր կգան ընկերներին: Եթե մտածածն իրագործելու համար օգնության կարիք զգաք, այն ժամանակին կստանաք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու և համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, սիրահարներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շատ գործերի և առաջին հերթին կենտրոնացվածություն, կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք հեշտությամբ կկենտրոնանաք, չեք շեղվի, կհաջողվի սկսածը ավարտին հասցնել, հասնել անհրաժեշտ արդյունքի: Ամեն անգամ չի հաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, բայց դուք հանգստություն կպահպանեք ու բարեհամբույր կլինեք, ոչ ոքի հետ չեք վիճի:

Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ ժամանակ է ամենատարբեր թեմաների շուրջ մտորելու համար: Դուք կկարողանաք կարևոր եզրահանգումների գալ, հասկանալ, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է տնային գործերի համար: Կարող եք նոր կահույք կամ կենցաղային տեխնիկա ընտրել, վերանորոգում ծրագրել կամ մտածել, թե ինչպես կարելի է բնակարանն ավելի հարմարավետ դարձնել: Հնարավոր են օգտակար նվերներ, հաջող գնումներ:

Օրը հարմար է ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, կգտնեք յուրաքանչյուրին ուրախացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է մոտ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դժվար չի լինի մտածելը, թե ինչպես կարելի է օրերը հաճելի իրադարձություններով և հետաքրքիր գործերով լցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Նրա առաջին կեսը կարող եք շատ արդյունավետ անցկացնել: Դուք հաճույքով կօգնեք շրջապատողներին, կաջակցեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Նկատի ունեցեք, որ այն, ինչ կանեք ուրիշների համար, հիմա ձեզ էլ օգուտ կտա: Ընկերների հետ շփումները բազում հաճելի հույզեր կպարգևեն, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների էլ հետաքրքիր մտքեր կտան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հրաշալի է օգտակար գործերի համար. դուք դրանցից լավ գլուխ կհանեք: Կարող եք կենտրոնանալ ուսման վրա: Դուք արագ ամեն ինչ կմտապահեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել եք: Չի բացառվում՝ այսօրվա հաճելի զրույցը երկարաժամկետ համագործակցության սկիզբ դնի, որը շատ շահավետ կլինի ձեզ համար:

Օրվա երկրորդ կեսը այնքան էլ արդյունավետ չի անցնի, փոխարենը ուրախ կլինի: Դուք ժամանակն ուրախ անցկացնելու հազար ու մի ձև կգտնեք, շրջապատողները հաճույքով կընկերակցեն ձեզ: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, կուրախացնեն հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի անհանգստացեք դատարկ բաների պատճառով: Օրը լավ կդասավորվի, եթե մանրուքները սրտին մոտ չընդունեք, չանհանգստանաք: Լավատեսորեն տրամադրվեք, դուք դրա համար բոլոր հիմքերն ունեք: Աստղերը կօգնեն համարձակ ծրագրերն իրագործելու հարցում:

Օրը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, անցյալ տարի ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ մտորելու համար: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Երեկոյան կարող եք մտերիմների հետ քննարկել ֆինանսական հարցերը, ապագա գնումները, ինչպես նաև ընդհանուր ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Այն հարմար է նոր բան ստանձնելու և այն գործին անցնելու համար, որը վաղուց հետաքրքրում է ձեզ: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն:

Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ համբերատարության, կենտրոնացվածության, մանրուքներին ուշադրության կարիք կլինի: Դուք հաճախ կշեղվեք, սկսածը կես ճանապարհին կթողնեք: Օրվա երկրորդ կեսը անսպասելի հանդիպումների, ինչպես նաև կարևոր թեմաներով զրույցների ժամանակ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վառ, հագեցած, բարենպաստ ու հետաքրքիր օր է: Հավանական են անսպասելի իրադարձություններ, զվարճալի պատահարներ: Դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, արագ նոր ընկերներ կգտնեք: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ այսօր կծանոթանաք, ավելի ուշ հետաքրքիր գործնական առաջարկներ անեն:

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դժվարությունները ձեզ չեն շեղի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք նախանձելի համառություն կդրսևորեք և դրա շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուրախ, բարենպաստ օր է: Այն հազիվ թե առանց հոգսերի անցնի, բայց դուք չեք բողոքի: Ուշադրություն պահանջող գործերը հետաքրքիր կլինեն, և դուք դրանք ոգևորությամբ կստանձնեք: Կուրախացնի մտերիմներին օգնելու հնարավորությունը՝ կյանքի կոչելու համար նրանց համարձակ գաղափարները: Ձեր հնարամտության շնորհիվ հաջողության հասնելու շանսերը կմեծանան:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, համարձակ ծրագրերի մեկնարկային կետ կդառնան: Օրվա երկրորդ կեսը հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, արդյունավետ օր է: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք լուծել նախկինում ձեր կյանքը բարդացնող խնդիրները: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես հաջողության հասնել կարևոր գործում և դրա ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

Հաջող օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես կարելի է գումար աշխատել և ինչի վրա է պետք այն ծախսել: Որոշ Ձկներ կմտածեն սեփական բիզնեսը սկսելու մասին կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular