ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համազգային կայծի հրամայականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Փաստացի պարտություն կրած պատերազմից հետո մեզանում ծայր առած հականիկոլական շարժումը բախվում է հասարակության մի զգալի հատվածի՝ նիկոլապաշտ հանրության կամ ավելի ճիշտ՝ կեսազանգվածի, դիմադրությանը:

Դիմադրությունը հատկանշվում է թե՛ գործող իշխանության կողմից ուղղորդված լինելու և թե՛ «սեփական» վարքագծային հանգամանքով: Չակերտավոր սեփական, քանի որ վերջին 13 տարում և հատկապես դրա վերջին երկու և կես տարում այդ կենսազանգվածը մանիպուլյացվել է այն աստիճան, որ արտաքին գործոնի ազդեցությունը տրանսֆորմացվելով՝ դարձել է սեփական համոզմունք: Դա նախկինների կողմից համատարած թալանի և ժողովրդի ունեզրկման դրույթի հասցվելն է ֆետիշիզմի աստիճանի:

Ըստ էության՝ կենսազանգվածը հենց նրանով է կենսազանգված, որ իր համար առաջնային և միակ, պահանջմունքը կենցաղային խնդիրների լուծումն է, ինչը դժբախտաբար հատուկ է հայ ժողովրդին: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ այդ զանգվածի համար առաջնային չէ սեփական հայրենիքի տեսլականը, ինչն էլ աղճատում է այդ հայրենիքի պատկերը: Հայրենիքը պարփակվում է տան կամ լավագույն դեպքում բակի շրջանակով, իսկ եթե տվյալ անձը սիրում է թրև գալ սրճարաններում, ապա՝ քաղաքի փոքր կենտրոնի տարածքով: Նման մարդկանց համար Արցախ հասկացությունը հավասարազոր է ընդամենը խնդրի՝ եթե ունեն զավակ, որ ծառայում է կամ կարող է ծառայել Արցախի սահմաններում:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է կենցաղային խնդիրների լուծումը դարձել միակ և առաջնային պահանջմունք մեզ համար. պատճառը մեր պատմությունն է, կամ ավելի ճիշտ մեկ հազարամյակ պետականությունից զուրկ լինելը: Դա բերել է նրան, որ մարդկանց անհանգստության միակ առարկան եղել է սեփական ընտանիքը. բոլոր հնարավոր միջոցներով այդ ընտանիքի նկատմամբ հոգածությունը: Դա կարող էր և հաճախ էլ հակասության մեջ էր մտնում համայնքի մյուս անդամների շահերի հետ. օրինակ՝ սիրուն աղջիկներին մահմեդական տիրակալների աչքից թաքցնելը, իսկ օսման թուրքերի դեպքում՝ նաև երեխա տղաներին, որոնց կարող էին առևանգել ու տանել ինչ-որ մեկի հարեմ կամ լավագույն դեպքում սուլթանի ենիչերների ռազմական դպրոց:

Դա ինչպե՞ս կարող էր վերածվել շահերի բախման. սեփական երեխային թաքցնելով և հարևանի երեխային մատնացույց անելով կամ որոշակի պարգևատրման դիմաց երեխային թաքցրած հարևանին մատնացույց անելով: Փաստացի առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ ընտանիքի նկատմամբ այդ հոգածությամբ հանդերձ մեզանում կլանային համակարգի թերզարգացությունը: Այս ամենի պատճառը ազնվականական դասի կամ տոհմիկ խավի բացակայությունն էր. արաբները, իսկ այնուհետև սելջուկ թուրքերն ու մոնղոլները ի սպառ բնաջնջեցին հայ հասարակության այդ հատվածի ներկայացուցիչներին: Դրանց բացակայությունը պայմանավորեց նաև երկրի ներսում ազատագրական շարժումների կազմավորման անհնարինությունը, իսկ Դավիթ Բեկի, որին, ի դեպ, հրավիրեցին Թիֆլիսից, առաջնորդությամբ Ղարաբաղում ծավալված շարժումը հենց ասվածի վկայությունն է:

Արտաքուստ ամբողջ ասվածին հակընդդեմ երևույթ է 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը՝ սկիզբ առած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և տարածված Երևանում: Բայց եթե մտաբերենք, որ Խորհրդային Միության տարիներին հանապազօրյա հացի խնդիրը լուծված էր, և այդ հսկայական երկրի քաղաքացին 40 տարի իրեն ապահովված էր զգում, ապա հայրենասիրական զարթոնքը կարելի է դիտարկել որպես բնականոն երևույթ:

Հատկապես, որ դրան նախորդել էր 60-ականների «Խրուշչովյան հալոցքի» տարիներին 1915 թ. ազգային ողբերգության հիշատակի զարթոնքը: Իսկ նման դեպքերում անհրաժեշտ է մի հզոր կայծ, և միջին վիճակագրական բնակիչը անմիջապես կարող է վերածվել քաղաքացու՝ դեն նետելով իրեն պատող կենսազանգվածի մորթին: Մնում է, որ ժամանակակից կենսազանգվածի համար այդ կայծը չհանդիսանա զուտ սննդամթերքի և լայն սպառման ապրանքների սպասվելիք թանկացումը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular