ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու սուրբծննդյան տոների առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ընթացիկ խնդիրները կարգավորելը և րոպե առաջ ապագայի կառուցման գործին լիարժեք տրվելը մեր մեծագույն պարտքն է՝ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik.ուղերձ է հղել Ամանորի ու սուրբծննդյան տոների առթիվ։ Ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում.

Նույնիսկ դժվար է հավատալ, որ ընդամենը րոպեներ են մնացել 2020 թվականի ավարտին: Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետևանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր նահատակների՝ պատերազմի ընթացքում, պատերազմի հետևանքով զոհված մեր եղբայրների և քույրերի ընտանիքների հետ են: Նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, ամուսինների, եղբայրների և քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր անհետ կորած զինվորների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների և քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների և քույրերի:

Այս ընթացքում նրանցից շատերի հետ հանդիպելու, շփվելու առիթ եմ ունեցել ու պիտի ասեմ՝ սա այն դեպքն է, երբ վիշտը մարդկանց դարձնում է մոտիկ ու հարազատ: 2020 թվականի ավարտին մենք, ցավոք, դեռևս չենք հասցրել պարզել մեր բոլոր անհետ կորածների ճակատագիրը, չենք կարողացել վերադարձնել մեր բոլոր գերիներին, և ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար, առանց խոսելու պատճառների մասին, որովհետև ամանորյա ուղերձը գործնական մանրամասների քննարկման պատեհ հարթակ չէ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահության մեջ գտնվող մեր զինվորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր սահմանապահների հետ են, ովքեր հերոսական ջանքեր են գործադրում ետպատերազմական իրավիճակը կայունացնելու և անվտանգության զգացողությունը վերականգնելու համար:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը ոստիկանության ու անվտանգության մարմինների աշխատողների հետ են, ովքեր օրնիբուն ապահովում են անվտանգությունն ու հասարակական կարգը Հայաստանի Հանրապետությունում:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր բժիշկների, բուժաշխատողների հետ են, ովքեր հերոսական պայքար էին մղում և շարունակում են մղել կորոնավիրուսի համավարակի դեմ, և պատերազմի ալիքը պայքարի երկրորդ ճակատ բացեց նրանց համար և նույնքան հերոսական աշխատանքի շնորհիվ մեր բժիշկները մեր վիրավորների հազարավոր կյանքեր փրկեցին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր զինծառայողների, քաղաքացիական անձանց հետ են, և ուզում եմ հատկապես նրանց ասել՝ կյանքը չի ավարտվել, և դուք դեռ ձեր անձնական ավանդը կբերեք Հայաստանի հզորացման գործին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմից վերադարձած մեր եղբայրների ու քույրերի հետ են, ովքեր մտքով հաստատապես դեռ մարտի դաշտում են, նորովի են վերապրում առաջնագծում իրենց անցկացրած ամեն րոպեն ու վայրկյանը:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր այն հայրենակիցների հետ են, ովքեր պատերազմի բերումով զրկվել են օթևանից, տնից: Կրկին նույն պատճառով չեմ ուզում պատմել, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկել, ձեռնարկում և կձեռնարկի՝ նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ամեն անհրաժեշտը, իհարկե, կարվի:




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular