ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք...». Անուշկա Մարգարյանը` Ամանորը չնշելու, ներքին ու արտաքին փոփոխությունների մասին

ՖՈՏՈ

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Սարի աղջիկը» հեռուստասերիալում, ասում է` թվերի նշանակությանը հավատում է, թեեւ 2021-ի հետ աշխատում է սպասելիներ չկապել.

«Սպասելիքներ առանձնապես չունեմ: 2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք... Ավելի շատ փորձում եմ դասեր քաղել, ոչինչ հենց այնպես չի լինում: Այս ամենը պատասխան է մեզ, հուսով եմ` բոլորս դասեր կքաղենք ու կփոխենք ինքներս մեզ` դառնալով ավելի լավը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:

 

«Գուցե տարօրինակ հնչի, բայց վերջին մի քանի տարին զգացել եմ, որ ինչ-որ ահավոր բան է լինելու: Մարդիկ սարսափելի չարացել են, ու դա զգում եմ ամեն պահի... Սկսել են գնահատել միայն նյութականը, ոչ մի հոգեւոր արժեք չի մնացել, ատում են իրար` սիրելու փոխարեն: Սա տիեզերքի պատասխանն է մեզ: Հավատքն իսպառ վերացել է, պետք է ուշքի գալ, արթնանալ...»,-համոզված է դերասանուհՎերջին շրջանում Անուշկան դիմել է արտաքին փոփոխության` վերածվելով կարմրահերի, սակայն նշում է` տվյալ ոճափոփոխությունն իր դեպքում կապ չունի ներքինը փոխելու հետ: Ասում է` եթե չաշխատի ներաշխարհի վրա, ոչ մի կերպարանափոխություն չի ազդի տրամադրության վրա:

«Ոճային փոփոխությունը «Սարի աղջիկը» սերիալի կերպարիս համար էր: Երկար տարիներ ցանկացել եմ մազերս այդ երանգի ներկել, բայց վախեցել եմ: Նոր կերպարը ստիմուլ էր, բացի այդ` կերպարանափոխվելու կարիք կար: Իսկ կյանքում գույներ ավելացնելու համար արտաքին փոփոխություններն ինձ չեն օգնի, եթե ներսումս ոչինչ չփոխեմ...»:

 

Անուշկան, ինչպես շատերը, անհամբերությամբ է սպասում 2020-ին հրաժեշտ տալուն, բայց Ամանորն այս տարի հատուկ ձեւով չի դիմավորելու.

 

«Տոնածառ չենք դրել ու չենք դնելու, չնայած խոստովանեմ` եթե տանը բալիկներ լինեին, միանշանակ կդնեի: Երեխաներին պետք է զերծ պահել նեգատիվից»,-ասում է նա ու հավելում,-«Ոչինչ չենք պատրաստել, նշելու տրամադրություն, առհասարակ, կարծում եմ` ոչ ոք չունի: Կեսգիշերին ընտանիքիս հետ, ուղղակի, կճանապարհենք այս տարին ու կդիմավորենք նորը: Իսկ միակ երազանքս այս տարի խաղաղությունն է»:

Սյունե Առաքելյան


 


 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular