ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Բաղդասարյանի քաղաքական «սենսացիոն» հայտարարությունն` իր ծննդյան օրվա կապակցությամբ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Այսօր` իմ ծննդյան 48-րդ տարեդարձի օրը, ցանկանում եմ անել հայտարարություն մի շարք հարցերի շուրջ, որին սպասում են շատերը: Նախ ինչու՞ կազմեցի կոալիցիա 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ :

Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից համանման որոշում ժամանակին կայացրել են նաև հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը:

Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել, քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրարգրերը: Հաջողվել է մեզ դա անել մասամբ` այո, ավանդների վերադարձի շարունակականությունը, աղետի գոտու վերականգնումը, կրթության ,գիտության, մշակույթի ոլորտների շենք-շինությունների վաճառքի արգելումները օրենքով և այլ բազում դրական գործեր այդ քաղաքական համաձայնության բաղադրիչներից էին:

Փոշմանել եմ իմ որոշման համար՝ ոչ, հաջողվել է արդյո՞ք կյանքի կոչել իմ որդեգրած ծրագրերի գոնե գերակշիռ մասը` ոչ, ինչն էլ հենց պատճառ դարձավ իմ և իմ քաղաքական թիմի հրաժարականին , որի արդյունքում մենք դուրս եկանք իշխանությունից, և շարունակում ենք պայքարել մեր ծրագրեի իրականացման համար: Ընդդմադիր կուսակցությունները միշտ պե՞տք է մնան ընդդիմանդիր, միանշանակ՝ ոչ, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքում կարող ե՞ն դառնալ իշխանություն իսկ իշխանական կուսմակցությունները ընդդիսմություն, միանշանակ՝ այո: Ընդդիմությւունը կարող է լինել բազմաշերտ՝ արմատական, չափավոր, կառուցողական ծայրահեղական միանշանակ՝ այո:

Ընդդիմադիր ուժ է՞ այսօր «Հայկական վերածնունդը» , միանշանակ` այո, ծայրահեղական ուժ է՞ ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ `ոչ: Կարող ե՞նք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ ` այո, իշխանության հասնելու համար կդիմենք անձնական վիրավորանքների և վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ:

2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմենք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնանք ետընտրական դաշինքների, միանշանակ` այո: Այսքանը մեր տեսակի և դիրքորոշումների մասին:

Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետևողականությամբ:

Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելոնվ մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե:

Ինչու կատարեցի այս ամբողջ գրառումը: Շատ պարզ: Որպեսզի մարդիկ ընտրություններից առաջ ավելի ճիշտ կողմնորոշվեն գոնե մեր քաղաքական թիմի մասով: Կունենամ քննադատողներ, միանշանակ` այո, կունենամ աջակիցներ, միանշանակ` այո: Ամենագլխավորը սակայն այն կլինի, որ մարդիկ ավելի լավ կճանաչեն մեզ և մեր տեսակը, քանի որ 20 տարի շարունակ գտնվելով քաղաքականության մեջ, միշտ չէ, որ հասկացված ենք եղել, մինչդեռ հասկացված լինելը իսկապես երջանկություն է, ինչը ես սրտանց մաղթում եմ բոլորին և իմ անողոք քննադատներին և իմ համախոհներին և մեր բոլոր հայրենակիցներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular