Արցախյան պատերազմի օրերը բավականին լարված են եղել Վլադիմիր Պուտինի համար. ՌԻԱ Նովոստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊայքար՝ կորոնավիրուսի դեմ, տնտեսական ճգնաժամ, անհանգիստ իրավիճակ՝ սահմաններից դուրս, միջազգային քաղաքականության խնդիրներ: Այս բոլոր մարտահրավերները դարձան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի աշխատանքի թիրախները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ինքը՝ Պուտինը, ավարտվող տարին համեմատել է եղանակի հետ՝ այն լինում է լավ ու վատ:
Ավարտվող տարում Պուտինի աշխատանքն ամփոփելիս գործակալությունը չի մոռացել նաև Արցախյան պատերազմի մասին: Մասնավորապես նշվում է, որ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո Պուտինը մշտական կապի մեջ է եղել Երևանի ու Բաքվի հետ. «Ռուսաստանի նախագահի համար այդ ժամանակահատվածը բավականին լարված էր, սակայն հենց նա որոշիչ դերակատարում ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում՝ հասնելով նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադար հաստատվեց, ռուս խաղաղապահները մուտք գործեցին Արցախի տարածք»: