ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ժամանակ Շուշիում անհետ կորած ոստիկանին գտնելու ուղությամբ որոնողական նոր աշխատանքներ են նախատեսվում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաք (ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ է) էր տեղափոխվել ոստիկանության Լոռու, Տավուշի և Շիրակի մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմավորված 1-ին հրաձգային գունդը։ Նրանք տեղակայվել էին քաղաքի մշակույթի տանը, որտեղ լինելու ընթացքում այն ռմբակոծվել էր իսրայելական «Լոռա» հրթիռով, նախնական տվյալներով՝ զոհվել էր 22 ոստիկան։

«Հրապարակի» տեղեկություններով՝ մշակույթի տան ռմբահարումից հետո անհետ կորած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին հայտնաբերելու ուղղությամբ իրականացված որոնողական, փրկարարական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել։

Այս հարցով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը դիմել է ոչ թե շիրակցի իմքայլական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին, այլ Արթիկի փոխհամայնքապետ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ռուսաստանահայ գործարար Բորիս Ավագյանին, որը կապի մեջ է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։ Իր հերթին Մուրադովը զբաղվում է բոլոր հայ ռազմագերիների վերադարձի խնդրով։

«Հրապարակի» հետ զրույցում Ավագյանն ասաց, որ իր բոլոր հնարավորությունները կօգտագործի, որ Ղազարյանին գտնելու ուղղությամբ Շուշիում կրկին որոնողական աշխատանքներ կազմակերպվեն և իրականացվեն։ «Ամեն ինչ կանեմ, որ Շուշիում մշակույթի տան շրջակայքում և ռմբահարված վայրում ևս մեկ անգամ որոնողական գործողություններ կատարվեն։ Եթե այնտեղ չէ, հնարավոր է, որ գերության մեջ է։ Եվ եթե այո, ապա կփորձենք ճշտել, թե որտեղ է գտնվում ու նրա անունը մտցնել գերիների պաշտոնական ցուցակների մեջ»,- ընդգծեց նա։

Կարդալ ավելին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular