ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական պայթյունին ընդառաջ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին մինչ Կենտրոնական բանկը դիտորդի դերում հետևում էր արժութային շուկայում տեղի ունեցող զարգացումներին և դրամի արժեզրկմանը, ավանդատուները շտապում են բանկերից հանել իրենց խնայողությունները։ Հայտնի բան է, որ բանկային խնայողություններն ուղղակի կախվածության մեջ են երկրի ֆինանսական և արժութային կայունությունից։ Ապացուցված է, որ երբ ֆինանսական կայունությունը խաթարվում է, դա անմիջապես ազդում է բանկային ավանդների վրա։ Մարդիկ հանում են իրենց գումարները՝ փորձելով ապահովագրել հնարավոր կորուստներից։ Փաստ է, որ բանկերի վրա ճնշումը վերջին շրջանում էապես ավելացել է։ Դա արտահայտվում է՝ ինչպես վարկային, այնպես էլ՝ ավանդային ռիսկի մեծացման տեսքով։

Տնտեսական իրավիճակից բխող սոցիալական լարվածությունն ու մարդկանց եկամուտների կրճատումը սպառնում է վարկերի վերադարձելիությանը։ Սպասվում է, որ առաջիկայում չաշխատող վարկերը կարող են հասնել ընդհուպ 10 տոկոսի, ինչը վատագույն ցուցանիշ է բանկային համակարգի համար։ Սակայն բանկային համակարգի խնդիրները միայն վարկերով չեն սահմանափակվում։ Ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը մեծացրել է լարվածությունն ու մտահոգություններն ավանդատուների մոտ։

Վերջին շրջանում դրան ավելացել են նաև անորոշություններն ու անկայունությունը, ինչը հանգեցրել է ազգային արժույթի զգալի թուլացման։ Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ավանդային շուկայում տեղաշարժերը սկսել են արտահայտվել ռազմաքաղաքական իրավիճակի սրման դեռևս սկզբնական շրջանում։ Ղարաբաղյան պատերազմի օրերին ավանդատուների մի մասը շտապել է բանկերից հետ վերցնել իր խնայողությունները։ Դրա հետևանքով արձանագրվել է բանկային խնայողությունների բավական լուրջ նվազում։ Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին բանկային ավանդները կրճատվել են ավելի քան 72 մլրդ դրամով։ Դրա գերակշիռ մասը ֆիզիկական անձանց կամ բնակչության ավանդներն են։ Հավելենք, որ միայն հոկտեմբերին բնակչությունը բանկերից դուրս է բերել շուրջ 70 մլրդ դրամի խնայողություն։ Խոսքը գրեթե 143 մլն դոլարի մասին է։ Այդ ամսվա ընթացքում բնակչության բանկային խնայողությունները կրճատվել են 4,1 տոկոսով։ Արձանագրենք, որ սա բավական լուրջ կորուստ է բանկային համակարգի համար։ Նման կտրուկ փոփոխություններ բանկային ավանդների կառուցվածքում շատ հազվադեպ են դիտարկվում։

Բնակչության բանկային ավանդների կրճատումը, սակայն, միայն հոկտեմբերին չէ, որ տեղի է ունեցել։ Նվազում է արձանագրվել նաև սեպտեմբերին։ Թեև սեպտեմբերին ավանդների դուրսբերումը բանկերից համեմատաբար քիչ է եղել։ Այդ ամսին բնակչության բանկային խնայողությունները կրճատվել են գրեթե 7,5 մլրդ դրամով։ Երկու ամսում բանկերը կորցրել են, ընդհանուր առմամբ, 77,3 մլրդ դրամ, ինչը համարժեք է 157-158 մլն դոլարին։ Արձանագրենք մի կարևոր փաստ․ ավանդների արտահոսք բանկերից սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ ճնշումն ազգային արժույթի արժեզրկման վրա մեծանում է։ Այս անգամ, սակայն, դրան ավելացել են նաև այլ գործոններ։ Բանկային խնայողությունների դուրսբերման վրա առավել մեծ է եղել պատերազմական իրավիճակի ազդեցությունը։ Պատահական չէ, որ ավելի շատ կրճատվել են տարադրամային, քան դրամային խնայողությունները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular