ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաճախ ավելի լավ է լռել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ բավական թեժ էր ԱԺ մերձակայքը, որտեղ ընդդիմադիր ակտիվիստներն ակցիա էին իրականցնում՝ ձու և լոլիկ նետելով պատգամավորների վրա։ ԱԺ արտահերթի ժամանակ պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր Ազգային ժողովի դրսում և ներսում կատարված միջադեպերը վրդովվեցրել էին: Մինչ Աժ մտնելը նրան անվանել էին «շիշ բռնող», իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում՝ «դավաճան»: Այնուհետև իշխանական պատգամավորը կատարվածից սրտնեղությունը փորձեց հաղթահարել իր ելույթով: Նա նախ դիմեց ուժայիններին՝ հորդորելով կարգի հրավիրել ակցիայի մասնակիցներին, ապա շարունակեց.

«Դավաճան են նրանք, ովքեր 20-30 տարի թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու հողից ու փայտից դիրքեր: Դավաճանները նրանք են, ում կառավարման տարիներին մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Դավաճանը նրանք են, ովքեր իրենց երեխաներին իրենց փեշերի տակ են մտցրել և չեն ուղարկել դիրքեր»:

Այն, որ իշխանությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում հիշում է անցյալը, խոսում թալանի, ժողովրդից խլածի, մարդկանց ունեզրկելու մասին, նորություն չէ, արդեն հնացած և իր արդյունավետությունը կորցրած մանիպուլյացիա է: Այստեղ ամենազավեշտալին այն է, թե իշխանությունից կոնկրետ ով է խոսում այդ մասին: Փաստն այն է, որ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1996-ից մինչև 2000 թվականը կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն էր զբաղեցնում, հետո ազատվեց, որովհետև կատարած չարաշահումներն արդեն բացահայտվել էին:

Մամուլը գրում էր, որ, այդ ընթացքում, սակայն Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնից պարիսպներով դղյակ կառուցել: Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է: Ի դեպ՝ զինծառայությունից խուսափելու մասով․ ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, չի ծառայել բանակում: Թե ինչի համար է ազատվել, պարզ չէ, բայց պարզ է, թե ինչով էր զբաղվում այն ժամանակ, երբ պետք է բանակում ծառայեր: Նաիրի Սարգսյանը սոցապնախարարին էր օգնում, այո, այն նույն սոցապնախարարին, ում ղեկավարծ ոլորտից դժգոհում էր 2018-ին փողոցում: Պարզվում է՝ Նաիրի Սարգսյանը 2012-ից 2018 թվականը զբաղեցրել է սոցապնախարարի օգնականի պաշտոնը: Ինչպես երևում է, ժառանգական է՝ բողոքել մի բանից, ինչում նաև դու ես մեղավոր: Միանշանակ է, որ տրամաբանական հարց է առաջանում․ երբ Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից պաթոսախառը խոսում էր թալանով կառուցված դղյակների և բանակից խուսափածների մասին՝ արդյոք խոսո՞ւմ էր սեփական հոր ու եղբոր մասին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular