Դանիայում առանց բացահայտ համաձայնության սեքսը դարձել է հանցագործություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmsn.com-ը գրում է, որ Ritzau գործակալությունը հայտնում է, որ Դանիայի իշխանությունները նախօրեին խստացրել են բռնաբարության մասին օրենքը: Սեռական հարաբերությունն առանց բացահայտ համաձայնության այժմ թագավորությունում համարվում է հանցագործություն:
Ինչպես նշել է հրատարակությունը, Ռիկսդագի ընդունած նոր օրենքն ընդլայնել է այն հանգամանքների շրջանակը, որոնք կարող են հաստատել բռնաբարության փաստը: Առաջ մեղադրող կողմը ստիպված էր դատարանին ապացուցել, որ բռնաբարողը ֆիզիկական բռնություն է գործադրել կամ հարձակվել մեկի վրա, որն էլ չի կարողացել դիմակայել:
«Երկիրը անցնում է այնպիսի համակարգից, որում միայն ստիպելն ու բռնությունն էր համարվել բռնաբարություն, դեպի մի այնպիսի համակարգի, որտեղ պետք է նախնական համաձայնություն լինի»,- ասել է Դանիայի արդարադատության նախարար Նիք Հեքերուպը:
Ըստ նրա` սեռական զուգընկերը կարող է իր համաձայնությունը հայտնել բանավոր կամ «անուղղակիորեն»՝ կախված հանգամանքներից: Օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ հարևան Շվեդիան նմանատիպ օրենք էր ընդունել երկու տարի առաջ: Արդյունքում բռնաբարության համար դատապարտումներն աճել են 75%-ով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը