ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը՝ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարեւորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«1. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձեւակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաեւ զոհերի եւ վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

2. Այս լուրերի հրապարակումից անմիջապես հետո պաշտոնական հրատապ հարցումներով դիմել եմ ՀՀ պաշտպանության նախարարություն եւ Արցախի պաշտպանության բանակին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, որեւէ ստորաբաժանում տվյալ հատվածում որեւէ գործողության չի մասնակցել, ինչպես նաեւ պնդել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ կապված որեւէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այնուհետեւ, այս նույն հարցերի վերաբերյալ հրապարակվել են  Պաշտպանության նախարարության եւ Պաշտպանության բանակի դեկտեմբերի 28-ի հրապարակային հայտարարությունները:

3. Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետեւանքով ունեն երեք զոհ:

4. Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարեւորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Խոսքը, հատկապես, վերաբերում է գերիների վերադարձին եւ զոհվածների մարմինների փոխանակմանը:

5.  Հատուկ զգուշացնում եմ, որ հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որեւէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որեւէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի եւ զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

6. Հիշեցնում եմ, որ որպես ելակետային փաստ՝ պետք է հիմք ընդունել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կապված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հետ, կողմերը հանձնառել են պահպանել եւ այն որեւէ կողմի իշխանության մարմին չի վիճարկել:

7.  Հետեւաբար` որեւէ գործոն, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով հրապարակվող ու պարբերական բնույթ ստացած՝ զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որեւէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որեւէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարեւորագույն գործընթացի խափանման կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի եւ զոհվածների մարմինների փոխանակման հետ:

8. Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, ինչպես նաեւ բացառելու համար դրա բնականոն ընթացքի որեւէ խոչընդոտ:

9. Սույն հայտարարությունն իմ ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկվի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ:

10. Հետպատերազմական փուլերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մարդասիրական իրավունքին առնչվող հարցերը շարունակելու են գտնվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular