ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասկերանն ու Հադրութը վերադարձնելու ենք. Վիտալի Բալասանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւան իմ երկօրյա այցը եղել է պաշտոնական, նպատակը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներն էին, երկու օր աշխատել եմ նրանց հետ, առաջարկել եմ ՊՆ-ին, որ ինքը զեկուցի ՀՀ վարչապետին, նա զեկուցել է, հետո տեղեկացրել, որ խնդիր չի եղել․ քննարկվել են Արցախի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության, Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցեր, ասվել է, որ Արցախի ԶՈւ-ն եւ դրան հավասարեցված բոլոր կառույցները պետք է լինեն Արցախի քաղաքական եւ ռազմական իշխանությունների ենթակայության ներքո, ես այդ օրերին երբեւիցե չեմ հանդիպել Փաշինյանին եւ խնդրում եմ վերջ դնել ասեկոսեներին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկեությանը հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Վ․ Բալասանյանն ասել է, որ պատերազմը բռնկվել է  Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության հետեւանքով, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որի այլընտրանքը պատերազմն էր։

«Իհարկե, կարող էինք խուսափել։ Վստահեցնում էին, թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները բարվոք են, ես այդպես չէի գնահատի։ Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք, այդ թվում Իրանի հետ, մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Այնպես չէ, որ ամեն ինչ կորսված է ՀՀ-ի եւ Արցախի համար։ Հիմա Արցախի տարածքն ավելի քիչ չէ, քան 91-92 թվականներին։ Մենք պետք է դասեր քաղենք եւ ՀՀ եւ ՌԴ հետ հարաբերություններում պետք է որպես սուբյեկտ հանդես գանք։ Արցախը որպես սուբյեկտ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին, որն ամեն օր ցանկացել է կանգնեցնել պատերազմը։ Փաստաթուղթը չի վերաբերում Արցախին, բայց մենք այստեղ տեղակայված խաղաղապահ զորակազմի հետ գործակցում ենք հավասարը հավասարի պես։ Գեներալ-լեյտենանտ Ռուսլան Մուրադովի հետ գործակցում եմ ես։ Համոզված եմ, որ ավելի է խորանալու ՌԴ հետ մեր համագործակցությունը։ Բաքվի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ իրականությունից շատ հեռու է։ Հրադադարից հետո եղել են տարածքային խախտումներ Ադրբեջանի կողմից, բայց դրանք ժամանակավոր են։ Ուզում եմ ժողովրդին հայտնել, որ լինելու են սահմանների ճշտում եւ մեր ստատուսի հստակեցում։ Ասկերանի մի մասը եւ Հադրութի շրջանը, ՀՀ եւ ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք։ Մենք չենք պարտվել։ 91-93 թվին ավելի ծանր վիճակ է եղել։ Հանդիպումներ ենք սկսելու բոլոր համայնքների ղեկավարների, ԶՈւ հրամանատարների հետ, կարիք ունենք զորքերը համալրել, մարդիկ բարձր աշխատավարձով կարող են ծառայել։ Դա մեր բոլորիս սրբազան պարտնք է։ Ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, մշտական զորքեր, ամբողջը լինելու է մեր Պաշտպանության բանակի ներքո, Բանակն էլ ենթարկվելու է ԱԽ-ին, լինելու են Բանակ եւ աշխարհազոր, ոստիկանությունն ունենալու է ուժեղացված գումարտակ, ԱԱԾ-ն՝ հատուկ ստորաբաժանում։ Այդ ամենին տալու ենք օրենքի ուժ։ Նաեւ հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու, ահաբեկիչները դեռ չեն հեռացել այս կողմերից։ Խոսակցությունները կեղծ են, թե ադրբեջանցիները շրջում են մեր տարածքում, խանութներ են մտնում եւ այլն։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում խաղաղապահ զորակազմի կողմից։ Քրեական գործեր կհարուցվեն․  ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանք հետ կուղարկվեն ՌԴ, այդպիսի մեկ դեպք եղել է եւ նա ուղարկվել է Ռուսաստան։ Թմրամիջոցներ օգտագործելն արգելված է Արցախի տարածքում, օգտագործողներն Արցախից կարտաքսվեն։ Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ եկեղեցու հետեւորդներն ենք, այլ ուղղություններ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է», նշել է Վ․Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանն ասել է նաեւ, որ զբաղվելու է նաեւ գերիների եւ անհետ կորածների հարցերով, շեշտել, որ Ադրբեջանը նորմերը չի պահպանում, իրենք բոլոր գերիներին վիրահատել են, իսկ Ադրբեջանը չի կարող մեկ դեպք ցույց տալ, որ լավ է վերաբերվել հայ զինվորին։

«Մենք վախենալու ոչինչ չունենք, իհարկե, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անելու, որպեսզի մենք բարոյալքվենք, հուսալքվենք, կամաց-կամաց տեղափոխվենք մեր տարածքից, բայց ժամանակները փոխվել են։ Այստեղ հազարամյակներով ապրել են հայեր, եւ դեռ էլի հազարամյակներով ապրելու են։ Մենք երբեւէ մատ թափ չենք տվել Ադրբեջանի ժողովրդի վրա, բայց երբ երկրի առաջին դեմքը մատ է թափ տալիս, դա շատ վտանգավոր է նրա համար, նրա ժողովրդի համար։ Կապրենք՝ կտեսնենք, թե կարճ ժամանակում ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը։ Փակագծերը չեմ ուզում բացել, բայց դրան մենք կողքից թամաշա ենք անելու։ Նրանք նորմերը պետք է պահպանեն։ Մենք չենք ընկել, որ կոխկրտելով անցնեն մեր վրայով, իրենք 94-ին ընկել էին, բայց մենք չենք կոխկրտել», շեշտել է նա։ 

Արցախի ԱԽ քարտուղարն ասել է, որ իրականացվելու է դեուրբանիզացիայի ծրագիր, քանի որ տասնամյակների ընթացքոմ գյուղերը բեռնաթափվել են, իսկ հողն առաջին հերթին  գյուղացին է  ամրացնում, ամուր պահում, արարումն ավելի շատ գյուղում է տեղի ունենում, քան քաղաքում, քաղաքի դեպքում մարդիկ հաճախելու են սալոններ կամ ապրելու են ֆեյսբուքներում, որտեղ չարություն է գեներացվում, նշել է նա եւ շեշտել․ նոսր բնակչությունը նաեւ անվտանգության տեսանկյունից է ավելի նպաստավոր։

Վիտալի Բալասանյանն ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին․

«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է  աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն», նշել է նա։

Ըստ Վ․Բալասանյանի՝ մինչեւ սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ եւ դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է։

Ստեղծվելու է հանձնաժողով, որտեղ հրավիրված տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը, եւ ներքին լրատվական քաղաքականությունը։

«Ես քանի օր է՝ ասում եմ՝ չեմ հանդիպել Փաշինյանի հետ, լրատվամիջոցները գրում են՝ հանդիպել է, Հադրութը  օրեր առաջ ընկել էր, մարդիկ տարածում էին, թե Հադրութով քայլում են, ասում են՝ դեպի Գետաշեն ու Շահումյան ենք գնում եւ այլն։ Չի լինելու այդպես», նշել է Վիտալի Բալասանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular