ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակ շահելը՝ գերնպատակ. ի՞նչ ծրագիր է մշակել Նիկոլ Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է լուծել դատական բարեփոխումների հարցը և միայն դրանից հետո գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իհարկե, հարց է առաջանում` իսկ ի՞նչն էր Փաշինյանին խանգարում այդ բարեփոխումները իրականացնել 2.5 տարիների ընթացքում, թերևս ոչինչ: Ավելին՝ Փաշինյանը փորձել է բարեփոխել դատական համակարգը, եթե, իհարկե, դատավորների ապօրինի վեթինգը և նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելը կարելի է համարել բարեփոխում: Դժվար է պատկերացնել նաև, որ բարեփոխում կարող է դիտվել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով,բոլոր օրինական և հակաօրինական միջոցներով ՍԴ-ն գրավելը և ցանկալի դատավորներով կոմպլեկտավորելը:

Նիկոլ Փաշինյանը չի հաշտվում այն իրողության հետ, որ դատարանները այլևս չեն բավարարում ընդդիմադիր գործիչների կալանավորման միջնորդությունները: Վերջին օրերին նման բազմաթիվ օրինակների ենք ականատես լինում, երբ դատարանները պարզապես հրաժարվում են բավարարել Սյունիքի համայնքապետերի կալանքի միջնորդությունները, իսկ վերջիններս Փաշինյանի համար լուրջ մրցակիցներ են, ովքեր կարող են խանգարել իր քաղաքական պլաններն ի կատար ածելուն:  Փաշինյանի երեկվա հայտարարությանը նախորդել էր արդարադատության նախարարության՝ հանրային քննարկման դրված նախագիծը, որը լրջագույն հարված է լինելու ողջ դատական համակարգին:  Դրանով նաև փորձ Է արվում կտրուկ սահմանափակել դատավորի լիազորությունները՝ նրան հավասարեցնելով հետաքննիչի լիազորություններ ունեցող մի անձի։ Վերջինս, օրինակ, հարուցում է քրեական գործ, բայց չի կատարում նախաքննություն։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, պատրաստվում է վերդարձնել կորցրած վերահսկողությունը դատական համակարգի նկատմամբ և միայն դրանից հետո, ապահովագրելով իրեն, գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բացի այդ, դատական համակարգի ռեֆորմ անցկացնելու անվան տակ, ինչը, իհարկե, իրենից ներկայացնելու է համակարգի հանդեպ դասական քաղաքական հաշվեհարդար և ուզուրպացիա՝ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ փորձում է ժամանակ շահել...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular