ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարաբաստիկ նահանջ տարին և նրա հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ 2020 թվականը Հայաստանի համար ծանրագույն տարի էր, ակնհայտ է, որ քննարկման առարկա չէ․ այն սկսվեց դժբախտություններով և ավարտվեց համազգային ողբերգությամբ։ Փորձենք մի քանի դրվագով առանձնացնել, թե ինչ է եղել 2020 քաղաքական տարին։ Տարեսկզբին իշխանությունը ձեռնարկեց սահմանադրական անհասկանալի մի հանրաքվե, որպեսզի ազատվի ՍԴ-ից։ Սակայն ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն տապալվեց կորոնավիրուսի պատճառով։ Մարտին Նիկոլ Փաշինյանի թիմը, թքած ունենալով վիրուսի վրա, քարոզարշավ էր անում մարզերում՝ փորձելով համոզել մարդկանց, թե ինչքան լավ է դասավորվելու իրենց կյանքը, եթե հանրաքվեին ասեն «այո» և պաշտոնից հեռացնեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։

Միամիտ գյուղացիներն էլ քիչ էր մնում հավատային՝ մոռանալով, որ Փաշինյանն այս հանրաքվեի միջոցով փորձում է ընդամենը նեղ-անձնական խնդիրներ լուծել՝ ազատվելով Թովմասյանից, որ Ռոբերտ Քոչարյանին «նստեցնելու» և կոնվենցիաներ հաստատելու հարցում հանկարծ խոչընդոտ չունենա։ Ինչևէ՝ հանրաքվեն չեղարկվեց, բայց Թովմասյանից ու նրա ղեկավարած ՍԴ-ից ազատվելու հարցը շարունակում էր տանջել Փաշինյանի իշխանությանը։ Կարճ ժամանակ անց՝ հունիսին, Փաշինյանի «քայլող բրիգադը» սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ դրեց շրջանառության մեջ, որով դադարեցվում էին ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Արդյունքում դադարեցվեցին ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարեց լինել ՍԴ նախագահ, և մնաց որպես ՍԴ շարքային անդամ։ Ընդդիմությունը բոյկոտեց այդ քվեարկությունը և չմասնակցեց՝ դա անվանելով հակասահմանադրական պրոցես, քանի որ ՍԴ-ի մասին օրենքի նախագիծը «Իմ քայլն» ուզում էր ընդունել առանց ՍԴ կարծիքը հարցնելու, առանց նախագիծը ՍԴ ուղարելու եւ նրանց եզրակացությունը ստանալու։

Արդյունքում «Իմ քայլն» իր 88 կոճակ սեղմողներով քվեարկեց և ընդունեց ՍԴ փոփոխությունների նախագիծը, ու ամեն ինչի վրայով անցնելով՝ ազատվեցին Թովմասյանից։ Ինչպես և հուշում էր բանական տրամաբանությունը, այդ ամենից հետո ՀՀ «հպարտ պողոսներն» իրենց մաշկի վրա չզգացին որևէ էական բարելավում, նաեւ չնկատեցին, թե ինչպես է օր-օրի գահավիժող տնտեսությունը կործանվում, բայց հոգով եղան բավարարված, քանզի իրենց փրկիչ Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ վերջապես ազատվեց Թովմասյան-ՍԴ նախագահից։ Հետո սկսվեց ՍԴ նախագահի թեկնածուի փնտրտուքը։ Իշխանությունը երկար ժամանակ չէր կարողանում գտնել իր սրտի ՍԴ նախագահին։ Երկար չարչարանքներից հետո Փաշինյանի իշխանությունը կարողացավ գտնել նրան․ հոկտեմբերի 12-ին՝ պատերազմի թեժ շրջանում, ՍԴ նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը Այս ամենի կուլմիանցիան եղավ նոյեմբերի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի ու դավադրաբար ստորագրեց մի «կապիտուլյացիոն» փաստաթուղթ, որով նոր ժամանակի սկիզբը դրվեց՝ իր շուրջ և իր դեմ։

Արցախի յոթ շրջանները, Հադրութը, Շուշին, այսօր նաև Սյունիքից որոշ տարածքներ թշնամուն հանձնած Փաշինյանի դեմ մեկ ամիս է՝ ակտիվ ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում։ Քաղաքական դաշտում ձևավորվել է մի ընդդիմադիր բևեռ՝ «Հայրենիքի փրկության շարժում», որն ամեն օր ակցիա ու հանրահավաք է անում՝ պահանջելով Փաշինյանի օր առաջ հեռացումը և ժամանակավոր կառավարության ձևավորումը՝ կառավարության ժամանակավոր վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որը մեկ տարի անց պետք է ՀՀ-ում անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ պայմանով, որ ինքը կամ իր քաղաքական ուժը չպետք է մասնակցեն այդ ընտրություններին։ Ըստ էության, ընդդիմադիր դաշտը ձգտում է Ամանորը դիմավորել առանց Նիկոլ Փաշինյանի, բայց վերջինս ամուր կառչած է իր աթոռին ու չի ցանկանում հեռանալ։ Արդեն պլաններ են մշակում, թե ինչպես են շարունակելու պայքարն Ամանորից հետո՝ 2021 թվականին, եթե Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հեռացած չլինի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular