ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է տեղի ունեցել Տող գյուղում. Հադրութի նախկին քաղաքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է` Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում մինչ օրս պաշտպանության բանակի զինծառայողներ են մնացել, որոնք երևի փորձել են ճեղքել ադրբեջանական շրջափակումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի նախկին ղեկավար Վահան Սավադյանը։

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև մարտերը վերսկսվել են։ Նշվում էր նաև, որ երկու կողմերն էլ զոհեր, գերիներ ու վիրավորներ ունեն։

Սավադյանը դեռ հաստատ չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Տող գյուղը, ինչպես հայտնի է, ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց Սավադյանը չի բացառում, որ այնտեղ հայ զինվորներ մնացած լինեն։

«Հնարավոր է` զինվորներ կան թաքնված, փորձել են ինչ–որ կերպ դուրս գալ, ու հրաձգություն է եղել։ Թե չէ մենք էնտեղ զորք չունենք»,– ասաց նա։

Հադրութի նախկին քաղաքապետի խոսքով` եթե իսկապես պարզվի, որ այնտեղ հայ զինվորներ կան, ապա նրանց հնարավոր է դուրս բերել միայն ռուս խաղաղապահների օգնությամբ:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն գիշերը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular