ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կինոյի համաշխարհային օր, Իսպանիա՝ Ծիծաղի օր, Ռուսաստան՝ Կալմիկ ժողովրդի դեպորտացիայի զոհերի հիշատակի օր:
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
1895 - վախճանվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը:
 
1920 - ԽՍՀՄ-ում ընդունվել է հողի մասին դեկրետը:
 
1908 – ծնվել է բանաստեղծ Արսեն Հովհաննիսյանը։
 
1915 – ծնվել է արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ Սարգիս Աբրահամյանը։
 
1928 – վախճանվել է ազգությամբ հայ, ռուսաստանցի նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը:
 
1948 – վախճանվել է նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը:
 
1958 – ծնվել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը։
 
1994 - նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու մեղադրանքով կասեցվել է ՀՅԴ-ի գործունեությունը:
 
2002 - երեկոյան Երևանում սպանվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Անհայտ մարդասպանը 36-ամյա լրագրողի վրա ատրճանակից կրակ է բացել Զաքյան փողոցում այն պահին, երբ նա դուրս է եկել իր ծնողների տնից:
 
2007 - ավարտվել է մայրաքաղաքի Բաղրամյան-Կասյան–Կիևյան և Բաղրամյան-Օրբելի տրանսպոտրային հանգույցների շինարարությունը:
 
2011 - Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում մոտ 100 հայ առաքելական և հույն ուղղափառ հոգևորականներ ծեծկռտուք են սկսել բռունցքներով ու ցախավելներով:
 
2014 - վախճանվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը:
 
2015 - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Հայաստանի օգտին լրտեսության և դավաճանության մեջ մեղադրվող 54-ամյա հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ
 
1065 — Լոնդոնում օծվել է Վեստմիստերյան աբբայությունը:
 
1612 – Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկել է Նեպտուն մոլորակը:
 
1619 — ծնվել է ֆրանսիացի գրող և լեկսիկոգրաֆ Անտուան Ֆյուրտները:
 
1798 — ծնվել է անգլիացի աստղագետ, Շոտլանդիայի առաջին թագավորական աստղագետ Թոմաս Ջեյմս Հենդերսոնը:
 
1810 — փոթորիկի հետևանքով Իռլանդիայի ափերի մոտ խորտակվել է այդ ժամանակ ամենախոշոր բրիտանական «էլիզաբեթ» նավը, որի արդյունքում զոհվել է 400 մարդ:
 
1856 — ծնվել է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը:
 
1869 – ԱՄՆ-ի Օհայո նահանգում Ուիլյամ Սեմպլեի կողմից արտոնագրվել է մաստակը (ծամոն):
 
 
1895 – Փարիզի Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրել են առաջին հրապարակային վճարովի կինոսեանսի ցուցադրությունը, ցուցադրվել է 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:
 
1895 – Վիլհելմ Ռենտգենը հայտարարել է ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:
 
1908 – Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով ըստ տարբեր հաշվարկների զոհվել է 100 000-200 000 մարդ:
 
1943 — ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ ներքին զորքերի կողմից իրականացվել է կալմիկ ժողովրդի դեպորտացիա Սիբիր և Հեռավոր Արևելք, աքսորվել է 91 919 մարդ:
 
1964 — Սկսվել է Բիզյաի ճակատամարտը, որտեղ Հարավային Վիետնամի Ազատագրման Ազգային Ճակատի զորքերը հաղթել են հարավվիետնամական կառավարական զորքերին:
 
1968 — իսրաելական հատուկ ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ոչնչացրել են 14 ուղևորատար օդանավ:
 
1973 — Փարիզում հրատարակվել է Սոլժենիցինի «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպ-հետազոտությունը:
 
1999 — Թուրքմենիայում Սապարմուրադ Նիյազովը հայտարարվել է Թուրքմենիայի ցմահ նախագահ:
 
2007 – Նեպալը դարձել է Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն:
 
2014 — Յավանյան ծովում վթարի է ենթարկվել Indonesia AirAsia ընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, զոհվել է 162 մարդ:
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular