ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2,5 տարվա ընթացքում տեղի էր ունենում համակարգված, հակաքրիստոնեական, հակաազգային, հակապետական քարոզ և հստակ գործողություններ. Արման Աբովյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հայաստանում հակաեկեղեցական գործընթացը նոր երևույթ չէ, 2,5 տարվա ընթացքում տեղի էր ունենում համակարգված, հակաքրիստոնեական, հակաազգային, հակապետական քարոզ և հստակ գործողություններ: Այս մասին ի աջակցություն եկեղեցու ակցիայի շրջանակներում Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Այս իշխանությունները որոշել էին Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանել դպրոցներից և խելքին մոտ որևէ արդարացում, բացատրություն չկար»,-ասաց նա և նշեց, որ իրենք այստեղ են՝ աջակցելու եկեղեցուն և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ուղիղ ցուցում ունեն՝ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ բախումներ լինեն, մարդիկ իրար դեմ դուրս գան:

«Հրաժարականը քաղաքական պրոցես չէ, ապաքաղաքական պրոցես է, հասարակությունն է պահանջում: Եկեղեցին, լինելով ազգի ողնաշարը, արտահայտեց այն, ինչ պահանջում էր հասարակությունը, ժողովուրդը»,-ասաց նա և նշեց, որ պատերազմի հետ կապված բոլոր հարցերին պատասխաններ պետք է տրվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular