ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղել եմ այնտեղ, գիտեմ՝ ինչ է կատարվել․ Վլադիմիր Գասպարյանը՝ Շուշիում գտնվող ոստիկանների աղմկահարույց դեպքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերագույն գլխավոր հրամանատարը երբ պարտվում է, պետք է գնա՝ անկախ ամեն ինչից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին՝ նախկին ոստիկանապետն արձագանքեց. «Ինչ արտահերթ ընտրություններ, վերջացրեք։ Քաղաքակիրթ ճանապարհներ շատ կան, այդ թվում նաեւ դա է, բայց ես չեմ կարծում, որ այս պարագաներում այս իշխանությունները կարող են անցկացնել նորմալ ընտրություններ»։

Հարցին, ըստ իրեն, ուժային կառույցներն ինչպիսի՞ վերաբերմունք պետք է դրսեւորեն, հաշվի առնելով նաեւ կառույցներից կադրերի արտահոսքին, Գասպարյանն ասաց. «Ովքեր չեն կարողանում դիմանալ տխմարություններին, ուրեմն թող գնան։ Կարծում եմ, որ ուժային կառույցները պետք է լինեն իրենց տեղում եւ գործեն օրենքի սահմաններում»։

Հարցին, ըստ իրեն, արդյոք ոստիկաններն ապօրինի հրաման կատարո՞ւմ են, Գասպարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ  ոչ միայն ապօրինի հրամաններ են կատարում, այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում»։

Անդրադառնալով Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի այցին եւ այնտեղ տեղի ունեցած միջադեպին՝ նախկին ոստիկանապետն այսպես մեկնաբանեց. «Այլանդակություն, լկտիություն, էշություն»։

Խոսելով ոստիկանների՝ պատերազմ տանելու առնչությամբ վերջին օրերի աղմկահարույց տեղեկություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց.

«Ես պահանջատեր եմ այդ հարցում։ Ես եղել եմ այնտեղ, ես գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվել։ Դրա պատասխանները պահանջելու եմ ուշ, թե շուտ. կարծում եմ՝ շուտ։ Չէի ասի՝ խաբեությամբ տարել են։ Բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետեւ երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում եւ քմահաճույքներ են իրականացնում, մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկաններ են ծեծում, դա այդ հոգուն փառավորվելու շարունակությունն է։ Ինձ պետք է պատասխան տան, որովհետեւ իմ տղաներն եմ։ Երկար տարիներ նրանց հետ եմ եղել. Շուշիի մշակույթի կենտրոնը, Շուշիի խաչմերուկում տեղի ունեցածը եւ այլն»։

Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ զոհված ոստիկանների իրական թիվը թաքցվել է. «Ավելին ասեմ, դեռ գլխներին խփած, որ թաքցրել են, բայց որ այդ տղաներին առանց ռազմական զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գողտագողի են հուղարկավորել, կարծում եմ՝ ամբողջ համակարգի համար պետք է վիրավորական լինի։ Նույնիսկ անունները չեն ասել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular