ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս և թուրք գեներալներ Արցախի համար. Թուրքիան 60 հոգանոց ռազմական անձնակազմ է ուղարկել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Ղարաբաղի ողջ տարածքում, նրանց գործողությունները կանխել են մարդասիրական աղետը, այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը ամբողջովին վերահսկվում է ռուսական խաղաղապահների ստորաբաժանումների կողմից», - տեղեկացրել է Գերասիմովը, հավելելով՝ նրանք զբաղված են նաև ականազերծման և մարդասիրական խնդիրներով։

Ավելի քան մեկ ամիս շարունակվող առաքելության ընթացքում հրադադարը խախտվել է մեկ անգամ՝ Հադրութի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, որտեղ ադրբեջանական կողմը առաջխաղացման էր գնացել՝ գերեվարելով տասնյակ հայ զինծառայողների։ Գեներալ Գերասիմովը, սակայն, այսօր այս միջադեպին չի անդրադարձել։

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար:

«Մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությունը պաշտպանելու համար, համաձայն հակամարտության գոտում եռակողմ պայմանագրերի, անհապաղ տեղակայվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը՝ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից», - Գերասիմովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ 23 դիտակետերում խաղաղապահներն ապահովում են հրադադարի ու ռազմական գործողությունների պայմանավորվածությունների իրականացումը:
Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի շուրջ բանակցություններն, ինչպես երևում է, դեռ շարունակվում են: Ռուսները փորձում են մինչ այդ կենտրոնի գործունեությունը՝ արագ դիրքավորվել ու կայունություն հաստատել:

Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են կառուցել մոնիտորինգային միացյալ կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հսկեն Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ հայտարարված հրադադարը պահպանումը: Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի և Թուրքիայի կնքած համաձայնագրով քայլեր են արվում հրադադարի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու համար, այդ գործողությունները համակարգվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ», - ասվում է հաղորդագրությունում: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերին ասել է, որ «միացյալ կենտրոնն առաջիկայում կսկսի աշխատել, և ռուս ու թուրք զինվորականները կսկսեն կատարել իրենց պարտականությունները»:

Օրերս թուրքական NTV հեռուստաընկերության հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարըն ասել է. «Մեր պատվիրակությունը գտնվում է Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կառուցումից հետո մեր պատվիրակությունը կսկսի այնտեղ աշխատել», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ «30-60 մեր ներկայացուցիչները միասին աշխատելով ռուսների հետ անհրաժեշտ ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մշտական ռեժիմ ապահովելու համար», - ասել է Հուլուսի Աքարը։ Նա նշել, որ համատեղ կենտրոնում Թուրքիայից և Ռուսաստանից մեկական գեներալ է լինելու։

Նկատենք, որ օրերս հրապարակվեց մի ուշագրավ տեղեկություն այն մասն, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 60 զինվորականի: Ստացվում է, որ ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման շուրջ որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի կառուցման շուրջ պայմանավորվածություններն իրականացվում են, Թուրքիան Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցչի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով. «Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում է Ադրբեջանում:

Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, շինարարությանը վերաբերող մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն: Մերոնք կաշխատեն ռուսների հետ միասին: Մենք ռուսական կողմի հետ կխոսենք նրանց այնտեղ գտնվելու ժամկետների մասին»:

Մետաքսյա Շալունց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular