Կնոջ հորաքրոջ տղան պաշտոն ստացավ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱվելի վաղ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ:
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Մեր տեղեկություններով, Արմենակ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննայի հորաքրոջ որդին է:
Հայկ Գևորգյան