ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 27

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է հանգստի, զվարճանքների, հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Դուք կկարողանաք ուրախացնել ուրիշներին, ձեր ոգևորությամբ կվարակեք նրանց, ովքեր կորցրել են կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, շատերը պատրաստ կլինեն ձեր հետևից մինչև աշխարհի ծայրը գնալ:

Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, գործընկերները, մանկության ու պատանեկության ընկերները: Չարժե զբաղվել կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքով. ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը: Արժե զգույշ լինել գումարի հետ: Հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է ոչ մի կարևոր բան չձեռնարկեք: Օրը ավելի հարմար է հանգստի, քան բարդ գործերի համար: Հնարավոր է ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել գործերն ու տեղափոխել նշանակված հանդիպումները անսպասելի փոխված պայմանների պատճառով: Վշտանալու կարիք չկա. շուտով կկարողանաք լրացնել բաց թողածը: Ցանկացած խնդիր կարող եք արագ լուծել, եթե միանգամից անցնեք դրան, չհետաձգեք:

Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Կարող եք խոսել բոլորին հետաքրքրող գործերի մասին, միասին ինչ-որ բանի մասին երազել. դա կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործեր շատ կլինեն: Ամեն ինչ հասցնելը հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք, եթե նախապես գործողությունների ծրագիր կազմեք և նույնիսկ մանրուքներում հետևեք դրան: Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Գործարքների ու գնումների հարցում էլ լավ է չշտապեք: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան և ամեն ինչ սպասվածի նման չընթանա, դուք լավատեսությունը չեք կորցնի, կաշխատեք ինքնուրույն լուծել շրջապատողներին անհանգստացնող բոլոր խնդիրները:

Շատ լավ գաղափարներ կհայտնվեն: Հազիվ թե կարողանաք դրանք միանգամից իրագործել, պայմանները հիմա բարենպաստ չեն լինի: Մի փոքր սպասեք. շուտով կկարողանաք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի, բայց ժամ առ ժամ գործերն ավելի լավ կընթանան: Այնպես որ՝ նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ դրա համար ամենահարմար պահն է: Եթե չշտապեք, ապա օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Կարող եք գլուխ հանել բարդ ու կարևոր խնդիրներից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, դուք հաճույքով կկիսվեք գաղափարներով, ձեր ծրագրերը կքննարկեք նրանց հետ, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Երեկոն կուրախացնի սիրային անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հաջող է: Դուք կլուծեք կարևոր մասնագիտական առաջադրանքները, ավարտին կհասցնեք ավելի վաղ սկսած գործերը, նոր նախագծեր կստանձնեք, որոնց մեծ հաջողություն է սպասվում: Ավելի ուշ դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն վշտացնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Համառությունը հրաշալի պտուղներ կտա, դուք կհասնեք ավելիին, քան սպասում էիք:

Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Ֆինանսական հարցերը լուծելիս հույս կդնեք ձեր փորձի, այլ ոչ թե ուրիշների խորհուրդների վրա և ճիշտ կվարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք որոշումներ ընդունել և ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնել: Այսօր հեշտությամբ կգերագնահատեք ձեր հնարավորությունները, խոստումներ կտաք, որոնք կատարելը դժվար կլինի: Նոր բան ստանձնելուց առաջ օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք: Գաղափարներն ու ծրագրերն արժե քննարկել ընկերների հետ: Մտածածն իրագործելուն ավելի ուշ կանցնեք և արագ հաջողության կհասնեք:

Հարմար օր է հանգստի, թեթև զբաղմուքնների և այն գործերի համար, որոնց հաջողության վրա վստահ եք: Լավատեսորեն տրամադրվեք և կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Բազում գործեր ուշադրության կարիք կունենան և ձեզ օգնել ցանկացողներ հազիվ թե գտնվեն: բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, եթե հնարամիտ լինեք ու ճիշտ դնեք առաջնահերթությունները: Երբեմն օգտակար կլինի հին փորձը, բայց ավելորդ չի լինի նաև ուրիշներին հետևելու, նրանց սխալներից ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը:

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնցից երկար ժամանակ նախընտրում էիք հեռու մնալ հին թյուրիմացությունների պատճառով: Հիմա կհաջողվի ամեն ինչ պարզել, իսկ ավելի ուշ նաև եթե ոչ ընկերական, ապա գոնե բարիդրացիական հարաբերություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած օր է: Անգործ նստել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, խոչընդոտների առաջ չեք ընկրկի: Հաճախ օգտակար կլինեն շատ վաղուց ստացած գիտելիքները: Շրջապատողներին հաճելիորեն կզարմացնի, որ շատ բան եք կարողանում, հաճույքով կիսվում եք փորձով և օգնում եք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան, և դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան արագ եք համակրանքով լցվում մի մարդու հանդեպ, որին դեռ վերջերս համարյա չէիք ճանաչում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է աշխատանքի ու բիզնեսի մասին զրուցելու համար: Գրավիչ գործնական հեռանկարներ կբացվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործումը մեծ շահույթ կխոստանա: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը:

Հարմար օր է ընկերների հետ միասին նոր բանով զբաղվելու համար: Դուք հաճույքով կկիսվեք ձեր գաղափարներով ու ոգևորությամբ կաջակցեք մյուսների գաղափարներին, եթե դրանք լավը թվան: Շատերը ուրախ կլինեն ձեզ հետ միասին ինչ-որ ռիսկային, բայց խոստումնալից նախագիծ ստանձնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, գնել այն, ինչ պետք է աշխատանքի համար: Դուք ճիշտ կտնօրինեք գումարը, դրանք դատարկ բաների վրա չեք ծախսի: Ֆինանսների հետ կապված ձեր խորհուրդները շատերը արժե որ լսեին:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Սակայն պետք է զգոն լինել, քանի որ դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն: Դուք լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, բայց ինքներդ չեք կարողանա ճիշտ գնահատել նրանց, որոնց հետ պիտի գործ ունենաք: Կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց առաջ համոզվեք, որ դիմացի մարդուն կարելի է վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք հանձնվի: Համառության ու հնարամտության շնորհիվ կհասկանաք, թե ինչպես կարելի է գլուխ հանել բարդ գործերից: Հարցն այն է, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Այստեղ արժե լսել ինտուիցիայի ձայնին, որի հուշումները ճիշտ կլինեն:

Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ երևակայության, ոչ ստանդարտ մոտեցման, իրերի հանդեպ ինքնատիպ հայացքի կարիք կա: Իսկ ահա կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելն ավելի բարդ կլինի: Այստեղ պետք կգա մտերիմների օգնությունը: Նրանք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուզական դաշտը բարենպաստ է, հաճելի պահեր շատ կլինեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: Հավանական են լուրեր հին ծանոթներից, որոնց վաղուց չեք հանդիպել: Հնարավոր են և առաջարկներ, որոնք հաճույքով կընդունեք:

Կարող եք շատ գործերում հաջողության հասնել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Չարժե հույս դնել իրադարձությունների բարենպաստ ընթացքի կամ հաջողակ լինելու վրա: Իսկ ահա սեփական ուժերին հավատալը պարզապես անհրաժեշտություն է. դա բոլոր հարցերում կօգնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular