ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նամակ է ստացել Հայաստանը պատերազմից 26 օր առաջ. Պատմական բացահայտում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես այսօր անելու եմ շատ հետաքրքիր ու պատմական բացահայտում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը՝ հավելելով, որ եթերից հետո նյութերը հրապարակեlու է, ու բոլոր մասնագետները կարող են կարդալ ամեն ինչ:

«Պատերաազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քրատողար Զասը գրում է ՀՀ ԱԽ վաստակավոր սորոսական քարտուղար Արմեն Գրիգորյանին ու կցում փաստաթղթերի փաթեթ՝ առաջարկելով անցկացնել ՀԱՊԿ շրջանակներում շտաբային զորավարժություններ: Նա նկարագում է այն պատերազմը, որին պետք է Հայաստանը պատրաստվի, ու կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ պատերազմի սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն անկարող է դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված է ՀԱՊԿ գաղտնի նամակում:

Նկարագրված էր, որ ՀՀ-ում 2019 թվականից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվում էին ու պատրաստվել են պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն ու ռազմական ահաբեկչություններ: Եվ ԱԱԾ-ն պետք է դրանց ինդետիֆիկացնել ու նեյտրալիզացնել:

Նույն նամակում գրված է, որ սկսած 2018 թվականից ռազմական բալանսը խախտվել է ի օգուտ Ադրբեջանի: Նույն նամակում գրված է, որ Նախիջևանի դիրքային զիջումները ռազմավարական խնդր են առաջացրել Հայաստանի ու Արցախի անվտանգության համր: Այդ նույն նամակում գրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն ու դիվանագիտական պատերամում ու սպասվում է խայտառակ պարտություն:

 

Այս նույն նամակում գրված է՝ հաշվի առնելով բոլոր տիպի խնդիրները՝ Հայաստանն ու Արցախը կռվելու են Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Այդ նույն նամակում գրված է, որ այդ երկու երկրները հրավիրելու են ահաբեկիչներ: Այդ նամակն ու փաստաթղթերը երբ կարդաք, ձեր մազերը կսպիտակեն, որովհետև կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչ է լինելու: Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քատուղարի նամակն ու կից փաստաթղթերը դիվանագիտական զգուշացումներ են, որովհետև այն, ինչ գրված էր, գրեթե 99 տոկոսով կատարվեց: Դա ուղիղ մեսիջ էր Հայաստանի գործակալ իշխանություններին՝ դիմեք ՀԱՊԿ: Լինելու է սա ու դուք չեք կարողանալու սրա տակից դուրս գալ:

Ես հարց ունեմ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չդիմեց ՀԱՊԿ-ին»,-նշեց նա:

Աղբյուր ՝ analitik.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular