ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ օրակարգով ու պայմանով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել էր 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։

Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնի ու երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ։

«Ես որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։

Նաև պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եվ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։

Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ը արտախորհրդարանական և խորհրդարանական որոշ քաղաքական ուժերից փորձեց ճշտել՝ պատրա՞ստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դավաճան և հողատու Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկելու բան չունեն՝ բացի նրա հրաժարականից։

«Նիկոլ Փաշինյանն արհամարհել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչերը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, նաև իմ կոչը՝ հոկտեմբերի 12-ին ես եմ նրան ասել՝ դիմի՛ր Պուտինին, որպեսզի պատերազմը կանգնեցնի։ Նա արհամարհել է Պուտինի հոկտեմբերի 19-ի առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ։ Այդ պատերազմը նա է բերել, ինքն է դարձել 5 հազար զոհի պատճառ, նա հողատու է։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ստորագրած կապիտուլյացիոն ակտից հետո մենք և՛ Արցախում ենք տարածքներ կորցնում, զոհեր ու գերիներ ունենում, և՛ Սյունիքում։ Մենք այս հողատուի հետ ի՞նչ  բանակցենք, նրա հետ բանակցելու բան չկա։ Դավաճանի հետ բանակցելու բան չկա, նա պետք է հեռանա, իսկ դրանից հետո օրենքով սահմանված կարգով ամեն մեկը պետք է ենթարկվի իր բաժին պատասխանատվության։ Ի՞նչ է  նշանակում՝ գնանք նրա հետ իր օրակարգը քննարկենք, ինչը քննարկենք։ Ո՞ւմ հետ քննարկենք, Ալիևի առաջ կզածի հե՞տ բան քննարկենք, հայրենիքը տվածի հե՞տ քննարկենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն իր մանիպուլյացիաներով ու «մուտիլովկաներով» շեղում է հանրութան ուշադրությունը։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը  պետք է հեռանա՝ նրա հրաժարականն այսօր պահանջում են երկու Կաթողիկոսները, համահայկական գործիչները, ԳԱԱ-ն, բուհերը, 200-ից ավելի համայնքապետեր, նախկին գեներալիտետը, ՀՀ բոլոր նախկին նախագահները, նախկին վարչապետները։

«Նիկոլ Փաշինյանը որ ասում է՝ ժողովրդական աջակցություն չկա, այդ իրե՞նն է ժողովրդական աջակցությունը, երբ ոստիկանական շարասյան ու վահանների տակ կզած՝ մտնում է Եռաբլուր ու պղծում է։ Նրա հետ խոսելու բան չկա, մի խոսելու բան կա՝ իր հրաժարականը։ Ոչ մի արտահերթ ընտրություն, արտահերթ ընտրություն կլինի միայն Նիկոլի հրաժարականից մեկ տարի հետո։ Այս իրավիճակում, երբ պետք է Փաշինյանը գերիների ու անհետ կորածների խնդիրներով զբաղվի, ՀՀ սահմանների հարցերով, դրել՝ արտահերթ ընտրություն է անում, որ պատասխանատվությունն իր վրայից գցի հանրության վրա։ Ինքը քաղաքական դիակ է, մսխել է ՀՀ ինքնիշխանությունը, մենք իր հետ կեղծ օրակարգով քննարկելու բան չունենք»,- շեշտեց նա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ հարցը դեռ պետք է քննարկի կառավարման խորհուրդը, սակայն դրանով հանդերձ՝ իրենց օրակարգում որևէ փոփոխություն չկա։

«Մեր բոլոր ասածներն ուժի մեջ է, որ երկրում փաստացի անիշխանություն է, Նիկոլ Փաշինյանն ավերել է մեր պետական բոլոր ինստիտուտները։ Նրա ղեկավարման օրոք գնալ ընտրությունների՝ հղի է մեծ վտանգներով, որովհետև  մենք չունենք որևէ աշխատող համակարգ, որը կարող է կանխել ընտրակաշառքների բաժանումը։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ձևավորվի նոր կառավարություն, որը կլինի կոնսենսուսային և որն առաջին հերթին երկիրը կբերի իր ստաբիլ վիճակին, միայն դրանից հետո կգնանք արտահերթ ընտրությունների»,- շեշտեց Գ. Գորգիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն էլ ասաց, որ 2021 թվականին պետք է լինեն արտահերթ ընտրություններ, բայց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել երաշխավորը և կազմակերպիչն այդ ընտրությունների, ուստի որևէ բանակցություն հնարավոր է այն օրակարգով, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու և ինչպես ենք ձևավորելու նոր կառավարություն, նոր վարչապետով, այսպես ասած, անցումային կառավարություն՝ ազգային համաձայնության սկզբունքի հիման վրա»,- ընդգծեց նա։

Ըստ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դեռ որոշում չունեն Նիկոլ Փաշինյանի հետ իր առաջարկած օրակարգով  հանդիպելու վերաբերյալ:

«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ բազմիցս խոսել ենք, որ այս պահին դա անհնար է։ Բայց եթե դա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու է և դրա միակ ճանապարհն է՝ ինչո՞ւ ոչ»,- եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular