ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խտրական մոտեցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Հանդիպման առիթը և քննարկման թեման ենթադրելի են, սակայն այս պահին՝ ոչ էական։ Ըստ էության, հետաքրքիր մանրամասն է երևան գալիս, երբ հրավիրյալների կազմին ենք նայում․ հանդիպման մասնակիցների թվում չեն եղել, իրենց իսկ հավաստմամբ՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ներկայացուցիչները։

Բնականաբար՝ հանդիպման մասնակիցների թվում են ՔՊ կուսակցության կամավորականները․ ախր այնքա՜ն անուրանալի են նրանց ներդրումները, հատկապես՝ թիկունքում։ Բայց եթե ՔՊ շեֆը կարող է վկայաբերել պատերազմին մասնակցած կենդանի ՔՊ-ական-կամավորականի 29 անուն-ազգանուն, «Կամավորական շարժում» ՀԿ-ն իր 400 հոգանոց ջոկատից «փոխարենը» կհիշատակի 29՝ ավաղ, զոհված կամավորականի անուն-ազգանուն։ Հիշեցնենք, որ խոսքն այն կամավորական ջոկատի մասին է, որը պատերազմի առաջին օրերին գրավել էր ռազմական կարևոր նշանակություն ունեցող Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը։ Հարց է առաջանում․ ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել վարչապետը վերոնշյալ հանդիպման մասնակիցների կազմը որոշելիս։

Հայաստանյան կուսակցություններից մեկի հանդեպ այդ ի՞նչ անանց ատելություն ու մաղձ կա այդ մարդու հոգում, որ նույնիսկ հանուն հայրենիքի զոհվածի մահը կարող է ուրանալ։ Եվ մեզ մինչև ո՞ւր կհասցնի այս աննախադեպ փոքրոգությունն ու մաղձը։ Չէ՞ որ ամենավերջին պողոսի համար էլ պարզ է, որ վարչապետը «վրեժխնդիր» է լինում այսօր ընդդիմադիր շարժումն առաջնորդող ուժերից թերևս ամենակազմակերպվածից՝ ՀՅԴ-ից։ Հետևաբար, մենք ունենք քինախնդիր վարչապետ, մնում է պարզել՝ քինախնդրությունը սոսկ «անձնակա՞ն» հիվանդություն է, որ ներքուստ քայքայում է տիրոջը, թե՞ այլևս ներքին պետական քաղաքականության գործոն։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular