ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպում ես, որ ի՞նչ անես

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արձանագրենք, որ մեր երկրում բավականին զարմանալի բաներ են սկսել տեղի ունենալ: Առաջին հայացքից, օրինակ, զավեշտալի կարող է թվալ, Նիկոլ Փաշինյանի և նրա հրաժարականը պահանջող Արմեն Սարգսյանի հանդիպումը: Հետևելով պաշտոնական լրահոսին` հայտնի դարձավ, որ նրանք քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած մարտահրավերների հաղթահարումը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը և նմանօրինակ առաջնային նշանակության հարցեր: Իսկ ո՞վ լուրջ վերաբերեց այդ հանդիպմանը: Համատեղելի՞ են, արդյոք, Նիկոլ Փաշինյան երևույթն ու անկլավի վերածված Արցախում բնականոն կյանքի վերականգնումը, երես ունի՞, արդյոք, Սյունիքից վռնդված Նիկոլ Փաշինյանը քննարկելու ՀՀ սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, և, վերջապես, լո՞ւրջ է, երբ պետության գլուխը հանդիսացող պաշտոնյան հանդիպում է այդ նույն պետության վրա գերազմանի քար դրած հանցագործի հետ: Իսկ գուցե քննարկվել են Նիկոլ Փաշինյանի «անցնցում» հեռացման հետ կապված հարցե՞ր:

Եթե այսպես ներկայացվեր, դա ինչ-որ առումով ավելի լուրջ կդիտվեր, քան այդ երկու պաշտոնյաների հանդիպումը որպես ՀՀ առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քննարկում ցուցանելը: Նիկոլը տեղով մարտահրավեր է: Շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ որոշեցին հանդիպել: Նրանք սեպտեմբերի 27-ից այս կողմ չէին հանդիպել: Մարտահրավերներ չկայի՞ն այդ ընթացքում, որոնք կարելի էր քննարկել, Արցախում բնականոն կյանքը չէ՞ր խաթարվել, թե՞ Արմեն Սարգսյանն էլ էր մեզ նման համոզված, որ հաղթում ենք ու չէր ցանկանում խանգարել Փաշինյանին: Եվ ուրեմն Արմեն Սարգսյանը պետք է ազնվորեն խոստովանի՝ ինչո՞ւ հանկարծ հանդիպեց վարչապետին: Այլապես բոլորս իրավունք ունեմ մտածելու, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս տարածվող ստի ու կեղծիքի, դավաճանության և ուրացության մեջ նա Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է՝ թիվ 1 մեղավորներից գուցե և առաջինը:

Եթե համադրենք դեպքերի զարգացումները, ապա տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ այս հանդիպումը կայացավ Էդմոն Մարուքյանի մամլո ասուլիսի հաջորդ օրը: Մարուքյանն այդ օրը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի հեռացման՝ իր թարմացված ճանապարհային քարտեզը, որտեղ տեղ էր հատկացրել նաև Արմեն Սարգսյանին: Էդմոն Մարուքյանն առաջարկում է մեկ կետից կառավարվող, կամ մեկ մարդու արբանյակներ համարվող երեք քաղաքական դիակների միություն կազմել՝ իշխանափոխություն թույլ չտալու համար: Մարուքյանն առաջարկում է Սարգսյանին՝ լիազորել անցումային շրջանում ներկայացնել Հայաստանը արտաքին գործընկերների հետ հարաբերություններում: Դրանից հետո Փաշինյանը, որպես պարտության սիմվոլ, հրաժարական է տալիս, իսկ «Իմ քայլ» ու «Լուսահոգի Հայաստան» խմբակցությունները սահուն կերպով վարչապետի աթոռին են նստեցնում Մարուքյանիս: Ամեն ինչից պարզ է դառնում, որ սա է Հայաստանում իշխող, այսպես կոչված, կլանի ծրագիրը, որ կարող ենք կոչել «տիկնիկների վերադասավորում հանուն իշխանության պահպանման»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular