ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջ կինը առողջ ընտանիքի գրավականն է. EcoSense-ն Արցախում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

EcoSense ախտորոշման կենտրոնը բարեգործական ակցիայի շրջանակներում նոյեմբերի 7-ից 8-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպել և անցկացրել է բաց դռների օր։ Մասնագետների կողմից (գինեկոլոգ, ռևմատոլոգ, սոնոգրաֆիստ) կատարվել է հիվանդների անվճար խորհրդատվություն, զննում, ուլտրաձայնային հետազոտություններ։

Հոկտեմբերի 12-ին Արթրիտի համաշխարհային օրվա կապակցությամբ, Երևանում EcoSence ախտորոշման կենտրոնը 3 օր շարունակ անցկացրել է անվճար ռևմատոլոգիական կոնսուլտացիա.

«Մենք չէինք կարող շրջանցել նաև հայկական երկրորդ Հանրապետությունը և նույն ակցիան որոշեցինք անցկացնել Ստեփանակերտում։ Որպես կին, իմանալով, որ մեր կանայք շատ դժվար են դիմում բժշկի, սեփական առողջության մասին պատշաճ հոգ չեն տանում, որոշեցի ակցիայի շրջանակներում կազմակերպել նաև գինեկոլոգի խորհրդատվություն։ Ես շարունակ կրկնում եմ, որ առողջ կինը առողջ ընտանիքի գրավականն է։ Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մասնիկն է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ լինի, պետք է իր անմիջական մասնակցությունն ունենա Արցախի կայացման գործում։ Եվ միայն պետական շրջանակների վրա թողնել նման առաքելությունը, կարծում եմ ճիշտ չէ։ Գտնում եմ, որ մասնավոր սեկտորը, որքան էլ դժվար ու անկայուն տնտեսական վիճակում լինի, պարտավոր է իր լուման ներդնել Արցախի առողջապահության համակարգի բարելավման գործընթացում»- EcoSense ախտորոշման կենտրոնի հիմնադիր, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյան։

Ակցիայի շրջանակներում EcoSense ախտորոշման կենտրոնի տննօրինությունը Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպել էր նաև կոնֆերանս մանկաբարձ գինեկոլոգների համար: Կոնֆերանսին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

EcoSense ախտորոշման կենտրոնը ձևավորվել է 2009 թվականին:
EcoSense ախտորոշման կենտրոնը համագործակցում է Երևանի և Հայաստանի այլ շրջանների առաջատար բժշկական կենտրոնների, կլինիկաների և մասնավոր բժիշկների հետ, ինչպես նաև ախտորոշիչ ծառայությունների լայն տեսականի է տրամադրում իր այցելուներին: Լաբորատորիան հագեցած է կլինիկական լաբորատոր հետազոտությունների հիմնական մեթոդներով, որոնք իրականացվում են ժամանակակից սարքավորումներով: Աշխարհի առաջատար արտադրողների ավտոմատացված անալիզատորների կիրառումը թույլ է տալիս կենսանմուշների մեծ ծավալները հետազոտել օպերատիվ կերպով և բարձր որակով: Ստանդարտ լաբորատոր հետազոտություններից բացի, կատարվում են նաև ինքնատիպ գենետիկական հետազոտություններ՝ կիրառելով առաջատար գիտնականների վերջին ձեռքբերումները: Հետազոտության համար նյութի մշակման և տրամադրման գրագետ կազմված մեխանիզմը և հետազոտությունների իրականացման հստակ ալգորիթմները թույլ են տալիս բավականին արագ կերպով ստանալ հավաստի արդյունքներ:
EcoSense ախտորոշման կենտրոնի գլխավոր նպատակն է՝ բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացնել որակի միջազգային չափանիշներին համապատասխան և լաբորատոր ախտորոշման մեջ գործնականում կիրառել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները:
EcoSense ախտորոշման կենտրոնը գործում է Երևանում, Գյումրիում, Կապանում, Վանաձորում և Ստեփանակերտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular